«

»

Նոյ 29 2012

Տպել Գրառում

Նարինե Կռոյան

Ծնվել եմ 1961թվականի հունիսի 18-ին Հայաստանի Կիրովական (այժմ` Վանաձոր) քաղաքում, Լոռի աշխարհի հենց սրտում: Մասնագիտությամբ ճարտարագետ-տնտեսագետ եմ, սովորել եմ Մոսկվայում` ավարտելով Մոսկվայի պետական կառավարման ինստիտուտը: Այժմ տնտեսագիտություն եմ դասավանդում: Ունեմ հրատարակված երկու անհատական գիրք: Իմ ստեղծագործություններն ընդգրկված են մի քանի գրական անթալոգիաներում և ալմանախներում, պարբերաբար տպագրվում եմ տեղական և հանրապետական գրական մամուլում: Անդամ եմ ՀՀ-ի Գրողների Միության: