Author's posts

Ջոնի Պետրոսյան

Ջոնի Պետրոսյանը ծնվել է 1997թ-ին Երևանում։ Ավարտել է ԵՊՀ-ն։ Զբաղվում է մոլեկուլային կենսաբանությամբ։ Նվիրված է գիտությանը, սակայն ժամանակ է գտնում նաև ստեղծագործելու համար։      

Ջոնի Պետրոսյան | ՀՈՐԻՆՎԱԾՆԵՐԸ

Ջոնի Պետրոսյան

Ցերեկը, փաբում օդի մեջ տարածված ծխին փոխարինել էր լռությունը։ Աշխատա-կազմի անդամները դեռ լուսաբացին, քնագլուխ ու վերջին հաճախորդին ճանապարհելուց առաջ խմած մի երկու բաժակի ազզդեցության տակ, ծածկել էին դուռն ու հեռացել։ Այժմ, փաբը խավարասերներինն էր, որոնց գոյությունը խնամքով թաքցվում էր հաճախորդներից։

            Աթոռները, ամբողջ գիշեր մեջքներին բաժակ առ բաժակ ծանրացող հետույքները կրելուց հետո, հիմա ոտքերը տնգել էին, մեջքի վրա պառկել սեղաններին ու քնել։ Բարում, շշերը նույնպես, իրենց մեջ մարդկանց արտացոլելուց հոգնած, կանգնած դանթում էին և միայն Թեկիլան էր սթափ: Նրան ոչ մի կերպ չէր հաջողվում թուլանալ․ նրանից այս երեկո դատարկելու էին իր վերջին միլիլիտրերը։

            Փաբում այդ ժամին շատ ավելի գեղեցիկ էր, քան երեկոյան և գուցե խավարա-սերներն ու համարյա դատարկ շիշը պակաս հետաքրքիր կերպարներ չեն, բայց այնուամենայնիվ, պատմվածքը պետք է սկսվեր մեկ այլ վայրում։

            Լույսի արագությամբ (չնայած ձայնինն էլ բավական կլիներ) տեղափոխվելով հենց այդ վայրը, այսինքն անլուսաթափանց վարագույրով, կանոնավոր թափթփվածությամբ, գրքերի անթույլատրելի մեծ քանակ  պարունակող մի սենյակ, կտեսնենք դրա տիրուհուն։ 

            Նա երիտասարդ էր, նիհար ու սլացիկ ինչպես լապտերից հենց նոր պոկված լույսի շողը։

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գիշերը քնելուց առաջ ես նայում էի լուսնին:
Եթե լուսինը չկար՝ ամպերին:
Եթե ամպերը չկային՝ աստղերին:
Սիրում էի ծանոթ աստղերին դիմել անունով՝
Ռիգել, Ալտաիր, Վեգա, Միցար,
Երևակայել, որ դու էլ ես նայում նույն աստղերին,
Պատկերացնել, որ նույն լույսն է մեր աչքերը լցվում,
Մտածել, որ կապված ենք ընդհանուր լույսով,
Որ մեր ընդհանուրը լույսն է՝
Հեռու աստղերի մասնիկ լույսը…
Երևի, չնայած, չգիտեմ՝
Երբևէ նայե՞լ ես աստղերին
Քնելուց առաջ, երբ ամպերը չկային,
Երբ լուսինը չկար:

Կարդալ ավելին

Վարդինե Իսահակյան | ՍԻՐԱՆՈՒՅՇԸ

Երկրի ծայր հյուսիսում՝ բարձր լեռներից ու ոլորապտույտ ճանապարհներից անդին, անտառի փեշին ծվարած, ողջ աշխարհից մեկուսացած մի փոքրիկ գյուղում էր ապրում տիկին Սիրանույշը՝ ազնվական ծագում ունեցող կանանց բնորոշ ճերմակ մորթով, գարնան մանուշակների կապույտն ունեցող աչքերով, փոքր համաչափ քթով, կարճ սանրվածքով ու նրբագեղ շարժուձևով: Նրան նայելիս ակամա հասկանում էիր, որ տեղացի չէր, նման չէր տեղաբնակ հասակակակից տատիկներին՝ ճերմակ մազափունջը ծոծրակին հավաքած, արևից այրված թուխ դեմքով:

Կարդալ ավելին

Զեմֆիրա Սարգսյան |ԿԱՐՄԻՐ  ԳԻՆՈՒ  ԲՈՒՅՐԸ

Բեռնատարը կանգ առավ գյուղի շուկայում: Վարորդը իջավ, օգնեց կողքին նստած կնոջը՝ Սիրանին, նույնպես իջնել: Հետո գործի գիտակ մարդու վստահ շարժումով բացեց թափքի կողը, երկու հարթ տախտակներով թեքահարթակ ստեղծեց ու նայելով շուրջը՝ օգնության խնդրանքով դիմեց քիչ հեռու կանգնած տղամարդկանց: Վերջիններս մոտեցան և սկսվեց թափքից գինու հսկա փայտե տակառի իջեցումը:

Կարդալ ավելին

Լուսինե Լուսնթագ | ՈՐՏԵՂ Է ՄՆԱՑԵԼ…

Քաղաքը շատ էր փոխվել: Բացակա տարիներս քառապատկվեցին, երբ չճանաչեցի բակը, որտեղ անցել էր մանկությունս: Երբեք չէի մտածեի, որ այսքան տարիներ անց, լինելով իմ քաղաքում, ուրախության փոխարեն կլցվեմ թախիծով: Հիշողությանս մեջ քաղաքն ուրիշ էր` մարդիկ ուրախ էին ու ժպտերես: Հետո տխրեցին:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | Ք Ո Չ

Ասում են, թե՝ ճակատս շատ է մեծ,

Ասում են, թե՝ իմ մասին ամեն ինչ գրված է այնտեղ:

Ովքե՞ր են դա կարդացել,

Ե՞րբ են կարդացել, հայտնի չէ:

Բայց, իմ ճակատով սկսվում,

Եվ ինձանից հեռու ինչ-որ մի տեղ,

Նրբազգա շոշափուկներով ավարտվում է իմ կնճիթը

Կարդալ ավելին

  Գուրգեն Միքայելյան | ԱՔԼՈՐԸ, ԱՎԻԱՑԻՆ ԵՎ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

-Ա՛յ այսպես պետք է շարժել թևերը, ա՛յ այսպես:- Արծվին դիտողություն էր անում հավը, և արծիվն էլ՝ շվարած, չհասկանալով, թե ինչ է կատարվում, լսում էր: Իսկ այն, ինչ կատարվում էր, ոչ թե սովորական միջոցառում էր, մրցույթ, այլ իրադարձություն…

Կարդալ ավելին

Բենիկ Ստեփանյան | «ՊՐՈՖԵՍՈՐ» ՎԻՊԱԿԻ ՀԱՂԹԱԹՈՒՂԹԸ

Թումանյանի Գիքորը գյուղից եկավ քաղաք, որ «մարդ դառնա»: Բայց նա «շատ» ավելի մարդ էր, և երևի թե ի՛նքը կարող էր սովորեցներ մարդ լինել: Շատերն են կործանվել գյուղից քաղաք ճանապարհներին, բայց հազարավորները գտել են իրենց, դարձել նշանավոր և մեծատուն: Այս հետաքրքիր մեկնարկն ամենահետաքրքիր հանգուցալուծումն է ստանում արձակագիր Անուշ Ասլիբեկյանի «Պրոֆեսորը» վիպակում: Գեղեցիկ իրերից և բարձր գաղափարներից հեռու Լուիզան, ում պրոֆեսորն Աստղիկ է անվանում, մուտք է գործում իր համար լրիվ այլ աշխարհ, որտեղ գտնում, ապա վերագտնում է իրեն. «…մի անգամ, փոշին սրբելիս, փշրեցի նրա վենետիկյան ապակուց հսկայական ծաղկամանը (հետո՝ իմացա ծագման մասին): Պրոֆեսորը չզայրացավ, ասաց՝ մոտեցեք, Աստղիկ: Ես լեղապատառ, դողացող ոտքերով, գլխումս արդարացման հազար ու մի տարբերակ ապարդյուն մոգոնելով՝ մոտեցա նրան: Ասա

Կարդալ ավելին

Սաշա Զայցեվա | Ե Ր Ա Զ

Քո երազի քաղաքում,

Որտեղ դու երջանիկ կլինես,

Դու անպայման կճանաչես ափամերձ մայթի կոտրվածքները,

Կճանաչես և քամին, և լույսը,

Եվ անգամ այն զգացմունքը,

Որով դու կանցնես սալահատակի վրայով,

Ճկաներբան կոշիկների մեջ,

Եվ նույնիսկ սեփական ներշնչանքն ու արտաշնչանքը,

Եվ սիրած փողոցի անկյունը,

Եվ բուրմունքը,

Միգուցե՝ կոնֆետների,

Միգուցե՝ մեկ այլ քաղցրավենիքների…

Կարդալ ավելին