«

»

Նոյ 29 2012

Տպել Գրառում

Խաչիկ Տէտէեան

Ծնվել է Բեյրութում, Լիբանան, 1961 թվին:
1984 թ. Ավարտել է Հայկազյան Համալսարանի պատմագիտական ճյուղը և ապա ուսումը շարունակել է Թորոնթոյի Համալսարանում, Կանադա:
Երկար տարիներ գործոն մասնակցություն է ունեցել Բեյրութի հայկական միությունների մշակութային աշխատանքներին: Դասավանդել է Դպրեվանքում:
Գրական գործունեությունը սկսել է վաղ տարիքից: 2003 թվին հրատարակել է իր բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Ուղևորություն դեպի անծանոթը» խորագրով: «Դարասկզբի մտորումներ» անունով երկրորդ ժողովածուն լույս է տեսել 2008 թվին: Աշխատակցել է Բագին, Կամար գրական հանդեսներին, Ազդակ, Արարատ եւ Զարթօնք օրաթերթերին եւ Նայիրի երկշաբաթաթերթին։
1998 թվից ի վեր, վարում է Մեծի Տանն կիլիկիո Կաթողիկոսության դիվանապետի պաշտոնը: Ամուսնացած է և ունի երեք զավակ: