Նորա Պարութճեան

Ծնած է Պէյրութ, 1959 -ին:
Յաճախած է Շամլեան-Թաթիկեան, ապա Պէյրութի Հայ Աւետարանական Բարձրագոյն վարժարանները: 1984 թ. աւարտել է Երևանի Պետական Համալսարանի բանասիրական բաժինը, որմէ ետք մուտք գործած է Զարթօնքի խմբագրական կազմին մէջ, ուր մնացած է մինչև 1986 թիւը:
Հաստատւած է Փարիզ, ուրկէ շարունակած է աշխատակցիլ Զարթօնքին, ինչպէս նաև փարիզեան Յառաջին և Աշխարհին: Ներկայիս հայերէն ու հայոց պատմութիւն կը դասաւանդէ փարիզեան շրջանի Դպրոցասէր Տիկնանց վարժարանին մէջ:
Ունի յօդուածներ և մանկա-պատանեկան հեքիաթներու անտիպ շարք մը: