Category Archive: Վիպակ

Հուն 07 2016

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ՀԱՅՐՍ ՕԼԻԳԱՐԽ Է

Փոքրիկ նախաբան

Գոհարի հետ ծանոթացա համացանցում. կարդացել էր իմ պատմվածքներից և մեկնաբանություն թողել: Պատասխանեցի՝ առաջ քաշելով իմ հիմնավորումները: Նա ևս պատասխանեց: Սկսվեց մի երկխոսություն, որի արդյունքում մեր վիրտուալ զրույցը, շեղվելով բուն նյութից, մտավ նոր հունի մեջ, գնա՜ց, գնա՜ց ոլորապտույտ, թափանցեց նվիրական անդաստաններ: Նա անվերապահորեն իր հոգու ծալքերը բացեց: Թե որքանով էր անկեղծ ինձ հետ, չգիտեմ, բայց և հիմք չունեմ չհավատալու իր պատմածներին: Ինչևէ, հետզհետե նվազեց մեր ամենօրյա զրույցների հաճախականությունը և, ինչպես պատահում է հաճախ, ընդհատվեց: Վերջին անգամ, հայցելով իմ ներողամտությունը, գրեց, որ գլուխն անչափ խառն է, այլևս ժամանակ չունի շարունակելու նամակագրությունը: Մի որոշ ժամանակ անց գրեցի, որ ցանկանում եմ գրի առնել իր կյանքի պատմությունը, բայց մնացի անպատասխան: Իր լռությունը համարելով համաձայնության նշան, փոխեցի բոլոր անուններն, ու ծնվեց այս վիպակը: Փաստորեն սա Գոհարի նամակների խտացված տեքստն է, որին իմ երևակայությամբ խառնել եմ մի շարք էպիզոդներ, որոնք հեռու են հեռուստատասերիալների պես սենսացիոն լինելուց , և՝ դիալոգներ, որոնք հեռու են առօրյա ժարգոնային ոճից: Չի պահպանվել նաև նամակների ժամանակագրական հերթականությունը: Նամակագրության ընդհատումով չիմացա հետագա դեպքերի զարգացումների մասին: Թերևս հնարավոր էր պակասը լրացնել երևակայությամբ նույնպես, բայց նախընտրեցի դա թողնել ընթերցողի հայեցողությանը:

Կարդալ