Tag: Կոլյա Տեր-Հովհաննիսյան

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | Ես, տատիս արհեստանոցը, Ստալինը

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | Օլեգ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Մայրս առհասարակ արգելում է ինձ գնալ Օլեգենց տուն և ամեն անգամ մի պատճառ է հորինում:
Օլեգի հետ ընկերացել էի երկրորդ դասարանում։ Երրորդ դասարանից բաժանվեցինք։ Նա գնաց մասնավոր դպրոց, ես մնացի պետականում, բայց մեր ընկերությունը շարունակվեց:
Ես և Օլեգը ծնվել ենք տարբեր երկրներում, նույն թվականին, նույն ամսին, մի քանի օր տարբերությամբ, Երկրորդ աշխարհամարտի ավարտից շատ չանցած:
Ես շատ եմ սիրում Օլեգենց տունը, մանավանդ նրանց հայելիով լվացարանը՝ սպիտակ, մարմարե գուռով: Մերը պատին ամրացրած ցինկե լվացարան է, որի մեջ հայրս ամեն օր առավոտյան ջուր է լցնում դույլով. ծորակը պիտի ձեռքով բարձրացնենք, որ ջուր գա:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ԴԻՄԱԿԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Անկողնուց անշշուկ ցած սահեցի ու, ոտաբոբիկ, գիշերաշապիկով դուրս գալով ննջարանից, դուռը զգույշ փակեցի հետևիցս։ Մեր փայտի վառարանը չէր վառվում, ցուրտ էր, կիսամութ։ Սիրում էի մեր տանը մեծերի հավաքույթներից հետո պրպտել մնացած ուտելիքները: Մեր միակ մեծ սենյակը կրում էր երեկվա, այս անգամ Բարեկենդանի առթիվ, խնջույքի հետքերը: Սեղանը քաշված էր մի կողմ՝ պարերի համար, աթոռները շարված էին պատերի տակ, անուշեղենի մի մասը մնացել էր սեղանին, մյուսը՝ անհետացել պահարաններում: Իսկ միջանցքում, որի հատակը գորգապատ չլինելու պատճառով ավելի սառն էր, տեղավորված էին փակ ամաններով որոշ խորտիկների մնացորդներ ու կոլայի, որ հայրս գնում էր միայն տոնական օրերին, դատարկ շշեր՝ ակղի մեջ: Նուշիկենց ու իմ ընկերներից շատերի տանը սառնարան կար, մենք դեռ չունեինք:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ԵՍ, ՊԱՊՍ, ՆՈՒՇԻԿԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Թե առաջին անգամ երբ ուշադրությունս գրավեց մեր հյուրասենյակի պատից կախված՝ պապիս՝ սև ու սպիտակ, սև շրջանակով, մեծադիր դիմանկարը, չեմ հիշում: Բայց երբեք չեմ կարողացել անտարբեր անցնել այդ նկարի կողքով: Պապիս չեմ տեսել, հորս ասելով՝ նա մահացել էր իմ ծնունդից մի քանի շաբաթ հետո:
Երկար կանգնում եմ նրա դիմանկարի առջև ու նայում սպիտակ վերնաշապիկի տարօրինակ օձիքին, սև փողկապին, բարի աչքերին, փառահեղ, սև բեղերին, որոնց ծայրերը հասնում են գրեթե կզակին: Հայրս ասում է, որ այդ նկարը հին է, պապս նկարվել էր միջին տարիքում։ Վերջին տարիներին նա լրիվ սպիտակել էր, նիհարել ու մահացել ինչ-որ հիվանդությունից: Ասում է, որ ուսուցիչ է եղել, ոսկի ձեռքեր է ունեցել, հարգված է եղել, սպայի կոչումով ծառայել է Ռեզաշահի բանակում և այլն:
Մայրս ասում է, որ իր հայրն էլ ոսկի ձեռքեր ուներ, հաշվապահ է եղել։ Ցավոք, նկար չունի, որովհետև մահացել է անսպասելի, երիտասարդ տարիքում, օտարության մեջ, գործուղման ժամանակ, ձմռանը. թեթև էր հագնվել, թոքերը մրսել էին, անկողին էր ընկել ու հենց էդ ընկնելն էր։ Մի ռուս կին էր խնամել ու հետո լուր տվել նրա մահվան մասին: Չէր հասցրել շատերի նման լուսանկարվել ու նկարը կախել պատից:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ՈՒԹԵՐՈՐԴ ԱԹՈՌԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Մենք ութ աթոռ ունեինք, մնաց յոթը. մեկը կոտրվեց: Չէ, չկոտրվեց, հայրս ամուր հարվածեց հատակին, կտոր-կտոր եղավ: Ես ամեն բան տեսա կիսաբաց դռան արանքից ու տակս թրջեցի:

Ուրեմն արթնացա անսովոր ձայներից, իջա անկողնուց ու մոտեցա դռանը… Ավելի ուշ իմացա, որ մայրս պնակը վերցրել էր ընթրիքի սեղանից, նետել հորս վրա. հայրս խաբս էր տվել, ու պնակը, դիպչելով դիմացի պատին, ջարդուփշուր էր եղել: Ինքը պատմեց լացը զսպելով. այսպիսի պահերին շրթունքներն ուրիշ ձև են լինում, տգեղանում է, իսկ մորս բերանը ժպտալիս շատ է սիրունանում:

Կարդալ ավելին

Զեմֆիրա Սարգսյան | ԲԾԱԽՆԴԻՐ, ՆՐԲԱՆԿԱՏ ՈՒ ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻ ՄՂՈՂ — Կ. Տ. Հովհաննիսյանի «Պղպջակ» և «Արևի հետ» ժողովածուների մասին

Արևի հետ

Մարդկային փոխհարաբերությունները, շրջապատող երևույթներն ու իրողությունները որքա՜ն բազմազան են, որքա՜ն կանխատեսելի կամ անկանխատեսելի, պարզ կամ բարդ…: Եվ մենք այդ ամենի մեջ ենք կամ անցնում ենք այդ ամենի կողքով՝ նկատելով կամ չկատելով դրանց էական կամ ոչ էական լինելը, հաճախ չփորձելով անգամ ճակատագրականի խորքերը դիտարկել, քննել ու հասկանալ պատճառահետևանքային կապերը: Դա անում են ի վերուստ օժտվածություն ունեցող ստեղծագործող անհատները՝ նկարիչները, քանդակագործները, երգահանները, գրողները: Գրողները հենց այդպես՝ բծախնդրորեն ու նրբանկատությամբ, զանազանելով կարևորը անկարևորից, յուրաքանչյուրն իր ոճի ու ձևի մեջ, ստեղծում է ի՛ր գրականությունը՝ լինի արձակ, թե՝ չափածո: Ասվածի հաշվառմամբ արձակ ստեղծագործությունների հետաքրքիր ժողովածուներ են իրանահայ արձակագիր Կոլյա Տեր Հովհաննիսյանի «ՊՂՊՋԱԿ» (2009 թ., Երևան, «Լուսակն» հրատ., 164 էջ) և «ԱՐԵՎԻ ՀԵՏ» (2018 թ. Երևան, «Զանգակ» հրատ., 416 էջ) խորագրերով գրքերը:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ՍԱ ՄԱՀՆ ԷՐ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Վրեժին Երեխա ժամանակ մեր թաղում քիչ էին մահանում, մեծ մասամբ՝ տարիքն առած մարդիկ: Այդ օրերին թաղի խոսակցության գլխավոր առանցքը հանգուցյալն էր: Եթե hանգուցյալը ծեր էր, «օղորմի» տալու հետ զավեշտական դեպքեր էին հիշում անցյալից ու թաքուն ժպտում: Դագաղը տանում էին փակ, երկձի դիակառքով ու հետո ձեռքերի վրա մինչև գերեզմանի եզրը: Դագաղ տեսնելիս սահմոկում էինք, հանում գլխարկներս, …

Կարդալ ավելին

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ԽԱՂԱՂ ԵԼՔ…

Կոլյա Տեր Հովհաննիսյան

-Երեկոյան կուշանամ:
-…
-Լսո՞ւմ ես, ասում եմ երեկոյան կուշանամ:
-Մի բղավի՛ր, լսեցի:
-Չեմ բղավում, ինձ թվաց՝ չլսեցիր.
-…
-Նելլի՞, բան չունե՞ս ասելու:
-Ինչքա՞ն կուշանաս:
-Դե, եսիմ, կուշանամ, էլի:
-Ավելի կոնկրետ…

Կարդալ ավելին

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԵՐ

Իմ ծննդյան ութերորդ տարեդարձի օրը համընկավ Իrանի ժամանակակից պատմության թերևս ամենանշանակալից քաղաքական իրադարձությանը՝ Մորդադ 28-ի հեղաշրջմանը, որ գլխիվայր շուռ տվեց երկրի իշխանությունը: Շատերն այդ օրը համարում են երկրի ժողովրդավարության մահը և բռնատիրության սկիզբը: Այդ օրը Մոսա՛դեղը՝ Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման գլխավոր դերակատարը, չեզոքացվեց: Նավթարդյունաբերության ազգայնացումից դժգոհ ամերիկացիների և բրիտանացիների բացահայտ աջակցությամբ գահին նստեց Շահը և թագավորեց մինչև իսլամական հեղափոխությունը, երբ ես վաղուց հրաժեշտ էի տվել մանկությանս ու պատանեկությանս, բայց ամեն տարի, երկրում այդ օրվա կապակցությամբ տեղի ունեցող իշխանամետ բազմաթիվ միջոցառումները, տոնակատարություններն ու հրավառությունները հումորով վերագրում էի իմ ծնունդին…

Կարդալ ավելին

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ՀԱՅՐՍ ՕԼԻԳԱՐԽ Է

Փոքրիկ նախաբան

Գոհարի հետ ծանոթացա համացանցում. կարդացել էր իմ պատմվածքներից և մեկնաբանություն թողել: Պատասխանեցի՝ առաջ քաշելով իմ հիմնավորումները: Նա ևս պատասխանեց: Սկսվեց մի երկխոսություն, որի արդյունքում մեր վիրտուալ զրույցը, շեղվելով բուն նյութից, մտավ նոր հունի մեջ, գնա՜ց, գնա՜ց ոլորապտույտ, թափանցեց նվիրական անդաստաններ: Նա անվերապահորեն իր հոգու ծալքերը բացեց: Թե որքանով էր անկեղծ ինձ հետ, չգիտեմ, բայց և հիմք չունեմ չհավատալու իր պատմածներին: Ինչևէ, հետզհետե նվազեց մեր ամենօրյա զրույցների հաճախականությունը և, ինչպես պատահում է հաճախ, ընդհատվեց: Վերջին անգամ, հայցելով իմ ներողամտությունը, գրեց, որ գլուխն անչափ խառն է, այլևս ժամանակ չունի շարունակելու նամակագրությունը: Մի որոշ ժամանակ անց գրեցի, որ ցանկանում եմ գրի առնել իր կյանքի պատմությունը, բայց մնացի անպատասխան: Իր լռությունը համարելով համաձայնության նշան, փոխեցի բոլոր անուններն, ու ծնվեց այս վիպակը: Փաստորեն սա Գոհարի նամակների խտացված տեքստն է, որին իմ երևակայությամբ խառնել եմ մի շարք էպիզոդներ, որոնք հեռու են հեռուստատասերիալների պես սենսացիոն լինելուց , և՝ դիալոգներ, որոնք հեռու են առօրյա ժարգոնային ոճից: Չի պահպանվել նաև նամակների ժամանակագրական հերթականությունը: Նամակագրության ընդհատումով չիմացա հետագա դեպքերի զարգացումների մասին: Թերևս հնարավոր էր պակասը լրացնել երևակայությամբ նույնպես, բայց նախընտրեցի դա թողնել ընթերցողի հայեցողությանը:

Կարդալ ավելին