Tag: Կոլյա Տեր Հովհաննիսյան

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ՊԱԼԱՏ 317

Հորս չէի տեսել մեկ շաբաթից ավելի ու սաստիկ կարոտել էի: Մորս ասելով՝ քնած եմ եղել, երբ հայրս գնացել է: Ամեն օր, առավոտյան, հայրս ինձ արթնացնում էր մազերս խառնելով: Ինձ դուր էր գալիս նրա կոշտ ձեռքի հպումը գլխիս: Պատահում էր՝ քնած էի ձևանում, որ նա գար, մազերս խառներ: Այդ առավոտյան էլ սպասեցի, սպասեցի, չեկավ: Ինքս վեր կացա, պտտվեցի սենյակներում, նա չկար… լացեցի, մայրս հանգստացրեց՝ ասելով, որ բան չկա, իրեն լավ չի զգացել, գնացել է հիվանդանոց, մի քանի օրից կվերադառնա: Չասաց՝ տարել են, ասաց՝ ինքն է գնացել. այդ մասին ուշ իմացա տատիցս… Հայրս ուժեղ ցավեր էր ունեցել, շտապ օգնությունը եկել էր, ու նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Continue reading

Նաիրա Համբարձումյան | ՃԱԿԱՏԱԳԻՐ, ՈՐ ՄԻԱՅՆ ՀԱՅԻՆՆ Է

Վերջերս լույս է տեսել իրանահայ արձակագիր ԿՏՀ ի երկերի ժողովածուն, որի մեջ հրատարակվել է իր «Ինեսսա» խորագրով վիպակը: Այս գրախոսականը տվյալ վիպակի մասին է:

Continue reading

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՀԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Փոքր ազգ ենք, մեծ հատվածը իր բնօրրանից դուրս՝ տերն է աշխարհի ու արևի, ինքը՝ տնավեր…

Գլուխ է ծռում օտարների առջև՝ նա, ով կանգնած իր բարձրագահ լեռներում, երգել է հպարտ՝ «Տալվորիկի զավակն եմ քաջ, չեմ խոնարհիլ վատին առաջ»…

Խոսում է աշխարհի բոլոր լեզուներով՝ իսկ իր լեզվո՞վ…

Եվ դեռ շարունակում է արտագաղթել շատով, ներգաղթել՝ քչով…

Այնուամենայնիվ՝ «Թէև փոքր ածու ենք, բայց մեր մէջ ևս գործւել են գործեր յիշատակության արժանի»…

Continue reading

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՏԱՔՍԻՆ

Գոնե դրսից էլի մի տեսք ուներ, թեև սև ներկը կորցրել էր իր վաղեմի փայլը, ետևի ձախ դուռը փոս էր ընկել, մեքենայի իրանի վրա, աջ կողմի ողջ երկարությամբ ձգվում էին երկու զուգահեռ սպիտակավուն ակոսներ, մեկը հաստ՝ վերևում, մյուսը բարակ՝ ներքևում, դիմահար ապակու վրա նշմարվում էր քարի հարվածի հետևանքով կլորավուն կոտրվածք՝ տարածված ճաքերով: Նոր էր գնել դեղին գույնի Taxi ցուցանակը, որը դնում էր ավտոյի տանիքին հպարտությամբ ու ամեն գիշեր մեքենան բակում կառանելուց հետո վերցնում, տանում էր տուն: Նոր էր «գնել» նաև ավտոյի տեխնիկական զննման կտրոնը, առանց զննման, տարեթիվը վրան, ու դրա ստեղծողին հայհոյանքներ շռայլելով՝ փակցրել ապակու ճաքից մի քիչ վերև: Հաշվիչ չուներ, դրա փոխարեն՝ տեղական արտադրության թվայնացված հայելին օժտված էր կարմիր ու կանաչ ճրագներով, ինչը հաշվիչի առկայության պատրանք էր ստեղծում:

Continue reading

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԷՋԵՐ ՍԵՐԺԱՆՏԻ ՕՐԱԳՐԻՑ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Զինվորական ջիփը դուրս գալով խճուղուց, ոստոստելով ու ցնցվելով մտավ դեպի գյուղերը տանող խորդուբորդ ճամփան:

Ձմեռը կիսվել էր: Սերժանտը հմայված դիտում էր մեծ գետից բաժանվող վտակներով ոռոգված հարուստ բնության ձմեռային հրաշագեղ տեսարանները: Աջ ու ձախ գետնատարած խաղողի այգիներ էին, թութունի ու ցորենի կիսաձյունածածկ արտեր՝ իրարից բաժանված տերևազուրկ բարդիների ու ուռիների խիտ շարքերով:

Իր բախտը չբերեց. չորս ամիս զորանոցում նախապատրաստական կուրսեր անցնելուց հետո պիտի մեկնեին տվյալ տարածաշրջանի գյուղերը՝ գրագետ դարձնելու գյուղացիների զավակներին ու կրթվել ցանկացող գյուղացիներին: Գյուղերն ընտրեցին վիճակահանությամբ: Իր հինգ հայ ընկերներին բաժին ընկան հայաբնակ գյուղերը: Առանց ուսուցչի հայաբնակ գյուղ չմնաց: Շտաբը որոշեց, որ ինքը կբնակվի հայերի մոտ ու կդասավանդի մոտակա թրքաբնակ՝ ավելի բազմամարդ գյուղում:

-Դու այստեղ ես աշխատելու,- ասաց սպան, երբ հասան թրքաբնակ գյուղը:

Գյուղը մաքուր տեսք չուներ, սերժանտի նոր փայլեցրած սապոգները մինչև ճտքերը ցեխոտվեցին: Այստեղ ու այնտեղ թրիք ու աղբի մնացորդներ էին: Ստվերոտ պատերի տակ երևում էին գորշագույն ձյունի պատառիկներ: Երկու գայլաշուն գռմռալով խեթում էին օտարականներին:

Continue reading

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՈԳԻՆ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

-Գործ չունես, վեր ընկի տեղդ,- սաստեց մայրը:

Տղան չպատասխանեց, բայց հազիվ էր զսպում իրեն: Այնտեղ ընկերները ծեծում ու ծեծ-վում էին:

-Ամոթ ա, այ մեր, ախր մարդիկ ի՞նչ կասեն, դու անհոգ կաց, ինձ բան չի պատահի:

-Խնդրում եմ, տղա՛ս, հերդ չկա, իմ հույսը դու ես,- թախանձագին մրմնջաց մայրը և գոգ-նոցի փեշով աչքերը սրբելով՝ անհանգիստ նստեց թախտի ծայրին, ուր միշտ բազմում էր հայրը՝ գործից հոգնած տուն վերադառնալուց և թեթև ընթրելուց հետո: Խոնջացած թիկն էր տալիս գորգապատ բարձին ու ծխում իր ձեռքով պատրաստած հերթական գլանակը:

Continue reading

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԱՆԿՅՈՒՆԱԴԱՐՁ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Զգում էր, որ անսովոր է Դանիելի վերաբերմունքը: Բարդ վիրահատության ընթացքում, նա մի քանի անգամ հայացքով շաղափեց իր աչքերի խորքը. մի երևույթ, որ հազվադեպ էր պատահում: Անժելային թվաց, թե նա ժպտում է բժշկական դիմակի տակից: Հիմա, վաստակած մարդու քաղցր հոգնությամբ, վիրահատական կանաչ կոստյումներով, սովորականի պես նստել էին բժիշկների սենյակում, թերմոսից սուրճ էին խմում ու գոհունակությամբ խոսում վիրահատության հաջող ելքի մասին, թեև Դանիելի տեղի-անտեղի ժպիտներով ու երկդիմի ակնարկներով համեմված խոսակցությունը զարմացնում էր Անժելային:

-Ի՞նչ ես մտադիր անել,- առանց նախաբանի հանկարծ հարցրեց Դանիելը:

Continue reading

Երկխօսութիւն | Ռոբերթ Սաֆարեան, Կոլիա Տէր-Յովհաննիսյան

Ռոբերթ Սաֆարեան. Վերջերս մի հարցազրոյցի մեջ նշել էք, որ ցաւում էք արտերկրում աչք բացող հայ երեխաների համար, որոնք ապագայում իրենց գտնելու են մեր ներկայ իրավիճակում՝ օտար հողի վրայ: Ձեր պատմւածքների մէջ եւս այսպէս կոչւած` սփիւռքային կարգավիճակը ներկայացւում է հիմնականում բացասական: Մինչդեռ այսօր միլիոնաւոր մարդիկ ապրում են սփիւռքային կարգավիճակով: Նրանք ունեն երկակի ինքնութիւն, որն ունի թէ բացասական եւ թէ դրական կողմեր: Երկու մշակոյթների հետ հաղորդակցւելով՝ նրանք կարողանում են վայելել երկուսի արժէքներն էլ եւ այդ մշակոյթները իրար հետ համեմատելով, հասկանալ արժէքների յարաբերական լինելու իմաստը: Այս բոլորն անհասանելի է մէկ-մշակույթով օժտւած մարդու համար: Մի խօսքով Սփիւռքն ունի նաեւ իր դրական կողմը: Ի՞նչ կասէք այս մասին:

Կոլիա Տէր-Յովհաննիսյան. Նախ նշեմ, որ պատմվածքներիս մեջ փորձում եմ պատկերել

իրականությունն այնպես, ինչպես կա, իսկ եթե դա բացասական է թվում, իմ «մեղքը» չէ…

Եթե խնդիրը դրվի նժարի վրա, ըստ-իս, դարձյալ ծանր կկշռի սեփական հողում ծնված անհատի կարգավիճակի առավելությունները:

Continue reading

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ԱՌԻԹ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

-Ներեցե՛ք,- ասաց ուշացած տղամարդը ցածրաձայն ու տեղավորվեց միայնակ նստած կնոջ կողքի աթոռին: Ուրիշ դատարկ աթոռ չկար:
-Խնդրեմ,-ասաց կինը, հարևանցի նայեց եկվորի տեսք ունեցող տղամարդուն ու ազատ ձեռքով փեշը ավելի իջեցրեց բաց ծնկերի վրա: Մյուս ձեռքով բռնել էր գոգին դրած բավականին մեծ, սպիտակ, ոսկեգույն օղակներով պայուսակի կանթը:

Continue reading

Ղադա ալ-Սաման | ԵԹԵ ԳԱՍ ՄԵՐ ՏՈՒՆ

Պարսկերենից թարգմանեց Կոլյա Տեր-Հովհաննիսյանը

Եթե գաս մեր տուն

Ինձ սև մատիտ բեր,

Ուզում եմ խզբզեմ դեմքս,

Որ գեղեցկության մեղքով վանդակ չընկնեմ,

Մի հատ էլ խաչ քաշեմ սրտիս վրա,

Որ չգայթակղվեմ:

Մի ռետին տուր ջնջեմ շրթունքներս,

Չեմ ուզում մեկը դրանց կարմրության համար ինձ սևացնի…

Continue reading