Գրական մրցույթ | Նոր անուններ

Քիչ չեն այն դեպքերը, երբ ստեղծագործող անհատը այդպես էլ ընթերցող հանրությանը չի ներկայացնում իր գործերը կամ էլ դա անում է խիստ ուշացած:

Կան նաև դեպքեր, երբ ստեղծագործող անհատը ուշ է գրիչ վերցնում և կաշկանդվում է ընթերցողին ներկայանալու առումով:

Հենց վերոբերյալից ելնելով է առաջարկվում այս մրցույթը՝ հայերեն ստեղծագործողին աջակցելու և գրական դաշտում նոր անուններ բացահայտելու նպատակով:

Գրական մրցանակաբաշխությունը կունենա մեկ անվանակարգ. յուրաքանչյուր հայտ ներկայացնող կարող է մեր էլեկտրոնային հասցեին ուղարկել մեկ պատմվածք կամ նովել (12 տառաչափով, 1.15 բացակներով, 10-15 էջի սահմանում):

Մասնակիցների տարիքային սահմանափակում չի լինի:

Մրցույթի մասնակիցը տպագրված գիրք չպետք է ունենա:

Ստեղծագործությունների թեմատիկ սահմանափակում չի լինելու:

Սահմանված է 6 մրցանակ.

1-ին մրցանակ – 300 000 դրամ

2-րդ մրցանակ – 200 000 դրամ

3-րդ մրցանակ – 100 000 դրամ

Խրախուսական երեք մրցանակ՛ յուրաքանչյուրը – 50 000 դրամ:

Ստեղծագործությունները կգնահատի նախապես ընտրված հանձնախումբը՝ 1-5 բալային համակարգով։

Գործերը կարող եք ուղարկել հետևյալ էլհասցեով՝ noranunner@gmail.com :

Հետադարձ կապ պահելու համար ցանկալի է թողնել հեռախոսահամար:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը` 2024 թվականի ապրիլի 10։

Մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2024 թվականի մայիսի երկրորդ կեսին:

Հաջողություն ենք մաղթում հայցորդներին:

Գրական մրցույթի կազմակերպիչ, բանաստեղծ-արձակագիր

ԳԵՂԵՑԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Մրցանակաբաշխության հովանավոր՝

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Հայտարարության սկզբնաղբյուրը

Թողնել պատասխան

Ձեր էլեկտրոնային հասցեն չի հրապարակվի