Ես Հասմիկ Չախալյանն եմ, ծնվել եմ 01.04.1991 թ․ Երևանում, արմատներս Կարսից են: Սովորել եմ «Իմաստասեր» վարժարանում: Կրթությունս շարունակել եմ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում եմ ութ տարեկանից: Տպագրվել եմ «Նոր-Դար» հանդեսում, մի շարք գրական կայքերում: Մասնակցել եմ «Նուռ» գրական-երիտասարդական մրցանակաբաշխությանը արժանացել եմ հատուկ մրցանակի՝ որպես հիշողությունները լավագույնը ներկայացնող: Ունեմ բազմաթիվ …
Tag: Հաս Չախալյան
Ապր 30 2016
Հաս Չախալյան | Արձակ էջեր
-Օդաչու՜,-շշնջաց հայրս ականջիս ու գրկեց այնքան ամուր,որ ոսկորներս սեղմվեցին իրար: Ես հագա նրա վերարկուն ու դարձա օդաչու: Սկսեցի ցատկոտել սենյակից սենյակ, բազմոցից հատակին ու հասցրեցի պոկել վերակուի կոճակներից մեկը: Հայրս ժպիտով նայում էր ինձ ու ուտում ապուրը, որի բույրը հետո ես փնտրեցի հիշողությանս համեմունքներում..․Իրիկնանում էր: Հայրս ինձ դրեց իր ուսերին ու հասցրեց առաաստաղին: Ես ուզում էի թռչել առաստաղից այն կողմ ու ճանաչել երկինքը:
-Երբ սովորես քայլը երկրի վրա, կիմանաս թռիչքը երկնքում,-ասաց ու կծեց փամփլիկ այտերս: Այդ պահին ես չհասկացա նրան, բայց մտապահեցի բոլոր ասածները: Ես ուզում էի, որ գիշերը չվերջանար: Հայրս փաթաթվեց ինձ,մենք թավալվեցինք հատակին, ու նրա վերարկուն աբողջովին ճմրթվեց: Մայրս հանդիմանեց մեզ ,և հայրս նրան էլ խառնեց մեր խաղին:
Առավոտյան հայրս պիտի գնար:
Վերջին մեկնաբանություններ