Tag: Հաս Չախալյան

Հաս Չախալյան

Ես Հասմիկ Չախալյանն եմ, ծնվել եմ  01.04.1991 թ․ Երևանում, արմատներս Կարսից են: Սովորել եմ «Իմաստասեր» վարժարանում: Կրթությունս շարունակել եմ  Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետում: Ստեղծագործում եմ ութ տարեկանից: Տպագրվել եմ «Նոր-Դար»  հանդեսում, մի շարք գրական կայքերում: Մասնակցել եմ «Նուռ» գրական-երիտասարդական մրցանակաբաշխությանը արժանացել եմ հատուկ մրցանակի՝ որպես հիշողությունները լավագույնը ներկայացնող: Ունեմ բազմաթիվ …

Continue reading

Հաս Չախալյան | Արձակ էջեր

-Օդաչու՜,-շշնջաց հայրս ականջիս ու գրկեց այնքան ամուր,որ ոսկորներս սեղմվեցին իրար: Ես հագա նրա վերարկուն ու դարձա օդաչու: Սկսեցի ցատկոտել սենյակից սենյակ, բազմոցից հատակին ու հասցրեցի պոկել վերակուի կոճակներից մեկը: Հայրս ժպիտով նայում էր ինձ ու ուտում ապուրը, որի բույրը հետո ես փնտրեցի հիշողությանս համեմունքներում..․Իրիկնանում էր: Հայրս ինձ դրեց իր ուսերին ու հասցրեց առաաստաղին: Ես ուզում էի թռչել առաստաղից այն կողմ ու ճանաչել երկինքը:
-Երբ սովորես քայլը երկրի վրա, կիմանաս թռիչքը երկնքում,-ասաց ու կծեց փամփլիկ այտերս: Այդ պահին ես չհասկացա նրան, բայց մտապահեցի բոլոր ասածները: Ես ուզում էի, որ գիշերը չվերջանար: Հայրս փաթաթվեց ինձ,մենք թավալվեցինք հատակին, ու նրա վերարկուն աբողջովին ճմրթվեց: Մայրս հանդիմանեց մեզ ,և հայրս նրան էլ խառնեց մեր խաղին:
Առավոտյան հայրս պիտի գնար:

Continue reading