Ծնվել է 1993 թվականին։ Սովորում է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտի Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա բաժնի 4րդ կուրսում։ Մասնագիտությամբ կինոռեժիսոր է։ Ունի 3 կարճամետրաժ ֆիլմ: «Արյան բծեր վերնաշապիկիս կամ Ինձ նայիր զայրացած» պատմվածքը թվով 4-րդ պատմվածքն է։
Tag: Սեվ Մանգուշյան
Փտր 20 2016
Սեվ Մանգուշյան | Արյան բծեր վերնաշապիկիս կամ ինձ նայիր զայրացած
Միայնակ կանգնած էի տան երկրորդ հարկի պատշգամբում: Արագ արագ էի շնչում, ներսում կատարվածից հետո փորձում էի հնարավորինս շատ օդ կլանել: Շամպայմանով լի բաժակը դեռ ձեռքումս էր, կում արեցի, դեմքիս վրայից հետ տարա թաց մազերս, նորից խորը շունչ քաշեցի ու թեթև ժպտացի: Մտածում էի ինչպես դուրս գամ այս մարդկանց միջից ու անհետանամ: Հանկարծ զգացի ինչ որ մեկի շունչը հետևումս կանգնած, պտտվեցի ու չհասցրեցի տեսնել նրան: Նա ինձ հրեց ու ես մտածելու անգամ մի վայրկյան չունեի: Միանգամից ցած ընկա գետնին: Ընկա ինչպես ոչ ոք, ինչպես ոչինչ ու ոչ մի բան: Սարսափելի նվաստացուցիչ էր: Արյունը դանդաղ գլխիցս հոսեց դեպի սպիտակ վերնաշապիկս: Սպիտակը կամաց կամաց անհետանում էր: Բավական չէր ինձ այս ամենը և դեռ պետք է տանջվեմ մի քանի օր էլ հիվանդանոցում պառկած: Ու մինչ ինձ կտանեին հիվանդանոց, հիմա բոլորը կխոսեն, թե ինքնասպանության փորձ է…
Վերջին մեկնաբանություններ