Բնագրից թարգմանեց` Կոլյա Տեր Հովհաննիսյան
ՎԻՀԸ
Կամ՝
«ՀԱԼՈ» ԴՂՅԱԿԸ
(Պիես երեք գործողությամբ)
Արար առաջին
Բեմը ներկայացնում է Սըր Հենրի Անգըթելի դղյակի այգու սենյակը՝ The Hollow-ն (Հալո), Լոն-դոնից մոտ 18 մղոն հեռավորության վրա: Ուրբաթ օր է, կեսօրից հետո, սեպտեմբերի սկիզբը:
Ոչ պաշտոնական սենյակ է՝ կահավորված ճաշակով: Խորքում՝ Կ, երեք աստիճան դեպի վեր, ֆրանսիական պատուհաններ, որոնք բացվում են պատշգամբի վրա՝ հեռվում երևացող իր կարճ պատով: Պատից այն կողմ երևում է ծառապատ մի բլուր, որի վրա գտնվում է դղյակը: Բեմի Ա պատին, գետնից մեկ աստիճան բարձր՝ ավելի փոքր ֆրանսիական պատուհաններ, որոնք բացվում են դեպի խիտ թփուտների տեսարանով այգին:
Վերջին մեկնաբանություններ