Ծնվել է 1965 թվականին Օշական գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը: Բանաստեղծությունների առաջին գիրքը «Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ» տպագրվել է 1996 թվականին: Երկրորդը «Հորիզոնից այն կողմ»` 1998-ին: Թատերգությունները տպագրվել են 2004 թվականին «Խաղում ենք բոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա»¦ վերնագրով: Նրա ստեղծագործությունները հաճախ տպագրվել են պարբերական մամուլում, հրապարակվել գրական …
Tag: Գուրգեն Միքայելյան
Հկտ 01 2013
Գուրգեն Միքայելյան | ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽԱՌՆԱՇՓՈԹ
Գործողություն առաջին
Բանկերի ընկերության նախագահ Ջեկ Հարդիի աշխատասենյակը: Հարդին` միջին տարիքի սևամորթ տղամարդ, գրասեղանի մոտ նստած` աշխատում է: Ներս է մտնում Սառա Փիթը` ձեռքին թղթապանակ:
ՍԱՌԱ─ Օ՜, միստր Հարդի, որքա՜ն պայծառ տեսք ունեք այսօր, որքան լուսավո՜ր…
ՀԱՐԴԻ─ (Շողոքորթությունն անմիջապես զգալով) Նկատի ունես «լուսավոր» հաստի՞քը, Փիթ:
ՍԱՌԱ─ Ո՜չ, ո՜չ, միստր Հարդի: Ձեր տեսքն այսօր իսկապես շքեղ է, լուս… (զգալով ասածի անհեթեթությունը) եղ… եղ… ե՜ն…
ՀԱՐԴԻ─ (Սև ձեռքերին նայելով) Այո՜… Լուսեղեն… (Հեգնանքով) Ինչպես որ լուսնկա գիշերը…
ՍԱՌԱ─ (Հարդիին մոտենալով` փորձում է հնարավորինս գայթակղել): Ստորագրեք այստեղ, խնդրում եմ… Այստեղ… Այստեղ: (Բռնում է Հարդիի ձեռքը, նայում աչքերին և խոսում հուզված կնոջ տոնայնությամբ, բայց դերասանաբար): Դուք կատարյալ տղամարդ եք, միստր…
- 1
- 2
Վերջին մեկնաբանություններ