Ամբողջ նահանգը խուճապի մեջ էր: Չգիտես՝ ինչպես, չգիտես՝ որտեղից հայտնվել էր մի հրեշ: Եվ ի՜նչ հրեշ. միջնադարյան գազան, մարդակեր: Բոլորը ապշած, ցնցված էին. 21-րդ դարում հրե՞շ: Բայց արի տես, որ դա իրողություն էր, և հրեշն էլ, չլսված բան, հենց ինքը՝ նահանգապետն էր…
Հեղինակ. Գուրգեն Միքայելյան
Ապր 27 2019
Գուրգեն Միքայելյան | ԱՔԼՈՐԸ, ԱՎԻԱՑԻՆ ԵՎ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
-Ա՛յ այսպես պետք է շարժել թևերը, ա՛յ այսպես:- Արծվին դիտողություն էր անում հավը, և արծիվն էլ՝ շվարած, չհասկանալով, թե ինչ է կատարվում, լսում էր: Իսկ այն, ինչ կատարվում էր, ոչ թե սովորական միջոցառում էր, մրցույթ, այլ իրադարձություն…
Հնվ 20 2019
Գուրգեն Միքայելյան | Բանաստեղծություններ:
Քո լույսը, լույսը…
Գիտե՞ս, կարող է
Նա ոչ թե միայն խավարը ցրել,
Ոչ միայն շողալ,
Այլ նաև… մաքրել:
Մաքրել ոչ միայն պղտորված աչքեր,
Այլ նաև` սրտեր,
Այլ նաև` հոգի…
Մյս 11 2018
Գուրգեն Միքայելյան | ԱՌԱՆՑ ՍՏԱՄՈՔՍԻ ՔԱՂԱՔԸ
Այդ օրը նույնպես քաղաքն արթնացավ սովորականի պես, բայց քիչ անց պարզվեց, որ կատարվել է անսովոր մի բան, ինչը որոշելու է ամբողջ քաղաքի ճակատագիրը: Ինչպես եղել էր միշտ, նրանք, ովքեր արթնանում էին վաղ, վաղ էլ արթնացան: Ովքեր առավոտյան երազները վայելում էին երկար, երկար էլ վայելեցին: Ամեն բան սկսվեց այն պահից, երբ եկավ նախաճաշելու պահը: Ահա՛ այդ ժամանակ էլ ամեն ոք զգաց, որ իր մեջ կատարվել է տարօրինակ փոփոխություն: Նման բան չէր հանդիպել նույնիսկ առասպելներում. ոչ ոք ուտելու ցանկություն չուներ: Ոչ մեկը անգամ չէր ցանկանում նայել ուտելիքի կողմը: Մայրերն իրենց երեխաներին որքան էլ հորդորում էին ճաշակել գոնե մեկ պատառ թխվածք, միևնույնն է, նրանք հրաժարվում էին և մանկապարտեզ կամ դպրոց գնում «քաղցած»: Ապա իրենք էին զգում, որ կերակուրների նկատմամբ ունեն ինչ-որ անսովոր հակակրանք
Հնս 29 2017
Գուրգեն Միքայելյան |ԳՈՐՇԱՎԱՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ԼՈՒՅՍԵՐԸ
Անունն իրականում Կարապետ էր, բայց ո՞ր գյուղացին իրեն նեղություն կտար, որ ասի այդքան երկար բառ: «Կարո՛».- այսքանն էլ որ ասում են, պիտի շնորհակալ լինես: Բայց ամեն անուն, քերականական լեզվով ասած, պիտի ունենա նաև իր լրացումը, առանց որի կարծես դատարկ է, հնչյունների անիմաստ խումբ: Իսկ, ա՛յ, լրացումը անվանը տալիս է իմա՛ստ, բովանդակությո՜ւն…
Հնվ 20 2017
Գուրգեն Միքայելյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվ ո՛չ մի դարում,
Ո՛չ մի միջոցով
Բանաստեղծների ուղին մի՛ փակեք.
Խաչուղիներով նրանց սրտերի
Մոլորակներն են անում երթևեկ…
Մրտ 24 2016
Գուրգեն Միքայելյան | ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԾԱՓԱՀԱՐԻ
ՁԻ-ՈՒ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Անտառում որոշվեց հաշվառում անցկացնել: Բոլոր կենդանիներից պահանջվեց ներկայանալ: Հերթը հասավ ձիուն:
-Իհի՜… Իհի՜:- Առույգ վրնջաց ձին, հրապարակում մի քանի պտույտ գործեց ու մոտեցավ հանձնաժողովին: Անմիջապես զգացվեց, որ դա հանձնաժողովի անդամների` ավանակի, այծի ու աղվեսի դուրը չեկավ:
-Դու ո…ո՜վ ե…եե՜ս:- Մկկալով հարցրեց այծը: Ձին զարմացավ.
-Մի՞թե չի երևում… Ես ձի եմ… Նժույգ:- Եվ նորից խրխնջաց` իհի՜… իհի՜:
-Ձի՞ ես:- Նախանձով խոսեց ավանակը:
-Ի՜նչ տարօրինակ հարց:- Կրկին զարմացավ ձին:- Այո՛, ձի եմ:- Եվ կրկին խրխնջաց ու, ծառս լինելով, մի քանի պտույտ վազեց:
— Մենք պիտի դա ստուգենք, պարոն ձի:- Գործի մեջ մտավ աղվեսը:
Մյս 13 2015
Գուրգեն Միքայելյան | ԱՆԻԾՎԱԾԸ
Այդ օրը կարծես թե արփին
տարերքի մեջ էր հրեղեն:
Բոցեղեն խնջույք էր անում
և ցնծում, երգում էր արփին:
Թվում էր՝ լեռան թիկունքից
ժայթքել է հրաբուխ կրկին:
Ժայթքել է հրաբուխ կրկին,
հորդում է գինի հրածին:
Հնվ 12 2015
Գուրգեն Միքայելյան | ՄՈՌԱՑՎԱԾ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ԱՀԱԶԱՆԳԸ
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Վահանը չեկա՞վ:
ՆԱՆԵ– Դեռ ոչ, տիրուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ինչո՞ւ է այսքան ուշանում, Տե՛ր Աստված:
ՆԱՆԵ– Չի ուշանում, տիկին. բավականին ճանապարհ է:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ճիշտ է. բավականին ճանապարհ է: Գնալ-գալու համար մի ամբողջ… հավերժություն է պետք:
Ժամանակն ինչո՞ւ է այսքան դանդաղ անցնում, Նանե:
ՆԱՆԵ– Որովհետև քո սիրտը շատ արագ է տրոփում, տիկին:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Իմ սիրտը այլևս չի դիմանում, Նանե: Որոշված է արդեն. այսօր կամ երբեք: (Պատյանից հանում է դաշույնը):
ՆԱՆԵ– (Վախեցած) Ի՞նչ ես ասում, տիկին:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Էլ չեմ դիմանում: Այլևս չեմ կարող: Եթե չօգնի ինձ այդ կախարդը, ինքնասպան կլինեմ:
ՆԱՆԵ– Վանի՛ր չար մտքերը: Ինքնասպանությունը մեծագույն մեղք է: Կանիծվես: Դժոխքի բաժին կդառնաս:
Մրտ 06 2014
Գուրգեն Միքայելյան | ԵՐԿՆՔՈՒՄ ԳԵՐՎԱԾՆԵՐԸ
ՊԻԵՍ
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՏԻԳՐԱՆ
ՍԵՆԻԿ (ՍԵՆ)
ՍԵԴԱ
ՇՈՂԵՐ
ԲԺԻՇԿ (Բովանդակությամբ պայմանավորված` վերջինիս դերում խաղացող դերասանը խաղալու է նաև այլ դերերում)
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Հիվանդասենյակ, որը, սակայն, ամբողջովին փակ տարածք է. չկա ո՛չ պատուհան, ո՛չ դուռ: Դրված է չորս մահճակալ, որոնց վրա պառկած են հիվանդները: Նրանցից երկուսը տղամարդ են, երկուսը՝ կին:
- 1
- 2
Վերջին մեկնաբանություններ