Tag Archive: Էլֆիք Զոհրաբյան

Հուլ 30 2013

Էլֆիք Զոհրաբյան

Էլֆիք Զոհրաբյան

Դրամատուրգ, արձակագիր և թարգմանիչ Էլֆիք Զոհրաբյանը ծնվել է 1979 թ.-ի դեկտեմբերի 26-ին Վանաձորում: Հայաստանի գրողների և թատերական գործիչների միության անդամ է:
Ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը: ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի երիտասարդական թևի նախագահն է:

Կարդալ

Հուլ 30 2013

Էլֆիք Զոհրաբյան | ՀՈԳԵՎԻՃԱԿ N 13

Էլֆիք Զոհրաբյան

Գուստավ Բ. – ն մտածեց, որ եթե ուրիշը դներ իր ցիլինդրը, գուցե մարդիկ չփռթկացնեին: Մթնաշաղին, փաթաթված սև, երկար վերարկուի մեջ, շտապում էր տուն` խուսափելով կողքերը նայելուց: Շքամուտքի մոտ խմբված երիտասարդներին տեսնելուց հետո թվաց, թե հղկաթղթով շփում են մարմինը: Երիտասարդները կտրուկ լռեցին, իսկ Գուստավը հանկարծ նկատեց, որ օդում օղակաձև դասավորությամբ հեգնական ժպիտներ են երևում, իսկ մարմինները` չկան:

Կարդալ