Էլֆիք Զոհրաբյան

Էլֆիք Զոհրաբյան

Էլֆիք Զոհրաբյան


Դրամատուրգ, արձակագիր և թարգմանիչ  Էլֆիք Զոհրաբյանը ծնվել է 1979 թ.-ի դեկտեմբերի 26-ին Վանաձորում: Հայաստանի  գրողների և թատերական գործիչների միության անդամ է:

Ավարտել է Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը: ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի երիտասարդական թևի նախագահն է: 2009-ին Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում, իսկ 2010 թ.-ին Շուշիում  բեմադրվեց  Է. Զոհրաբյանի «Ա՜խ, այդ Վհուկը» հեքիաթ-ներկայացումը, իսկ Գորիսի թատերական ինստիտուտում` նրա  «Սոխակը» հեքիաթ-պիեսը: Թարգմանել է Վ. Սարոյանի, Օ. Ուայլդի, Լիա Կարավիայի, Արամ Սարոյանի, Իրակլի Շամատավայի և այլ գրողների երկեր, որոնք տպագրվել են հանրապետական մամուլում և հանդեսներում: Նրա ստեղծագործությունները տպագրվել են նաև ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Իրանում: 2012 թ.-ին պետական պատվերով տպագրվեց Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» հինգ պիեսների գիրքը Էլֆիք Զոհրաբյանի թարգմանությամբ, ծանոթագրություններով և գրականագիտական հոդվածներով: (Թարգմանության համար արժանացել է «Մաշտոց» կրթամշակութային հանդեսի պատվոգրին): 2012 թ.-ին Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնը բեմադրեց նրա` նոր մեկնաբանությամբ գրված «Բժիշկ Այբոլիտ» պիեսը (ըստ Կ. Չուկովսկու համանուն հեքիաթի): Արժանացել է մի շարք գրական մրցանակների և ոսկե մեդալի:

2013 թ.-ին պետական աջակցությամբ կտպագրվի Է. Զոհրաբյանի «Հոգեվիճակ 13» պատմածքների և սատիրաների ժողովածուն: