Tag Archive: Լիլիթ Հովհաննիսյան

Դեկ 04 2012

Լիլիթ Հովհաննիսյան

Ծնվել եմ 1988թ.-ին, Երևանում, հենց այն տարում, երբ հայրենիքիս գլխին թափվեցին ամենադժբախտ օրերը: Մութ ու ցուրտ տարիների մոմի լույսի տակ գիրք կարդալուց ու դաս սերտելուց՝ միտքս հաճախ էր շեղվում, և ուզում էի ստեղծագործել: Երբ ընդունվեցի ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Փիլիսոփայության բաժին, մարդկանց իմ մտքերն արտահայտելու ցանկությունն ավելի մեծացավ: Իսկ երբ, 2011թ.-ին, ավարտեցի մագիստրատուրան, նախորդ …

Կարդալ

Հոկ 16 2011

ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Լիլիթ Հովհաննիսյան

Zemanta Related Posts Thumbnail

«Ես չեմ ապրում, ես պարզապես գոյատևում եմ»,- այնքան հաճախ էր այս միտքն առկայծում նրա գլխում: «Մի՞թե ես հոգնել եմ ապրելուց: Բայց չէ՞ որ դեռ այնքան երիտասարդ եմ…».- ու կորչում էր ինքն իր մտքերի հորձանուտում: «Ավելի լավ է կյանքիս վերջ դնեմ, այլևս ձանձրացել եմ այս միապաղաղ ու միօրինակ կյանքից: Ո՞րն է իմ կյանքի նպատակը: Ես նպատակ չունեմ, ես ուղղակի գոյատևում եմ…»:
Նրա անունը Աիսեզ էր: Շատ գեղեցիկ ու հմայիչ արտաքին ուներ, միշտ բոլորին զարմացնում էր իր` պահի տակ շատ խոր մի միտք արտահայտելու ունակությամբ:

Կարդալ