Լիլիթ Հովհաննիսյան

Ծնվել եմ 1988թ.-ին, Երևանում, հենց այն տարում, երբ հայրենիքիս գլխին թափվեցին ամենադժբախտ օրերը: Մութ ու ցուրտ տարիների մոմի լույսի տակ գիրք կարդալուց ու դաս սերտելուց՝ միտքս հաճախ էր շեղվում, և ուզում էի ստեղծագործել: Երբ ընդունվեցի ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Փիլիսոփայության բաժին, մարդկանց իմ մտքերն արտահայտելու ցանկությունն ավելի մեծացավ: Իսկ երբ, 2011թ.-ին, ավարտեցի մագիստրատուրան, նախորդ գրածներս թարմացնելու և նոր մտքեր շարադրելու մեծ անհրաժեշտություն զգացի: Ես գրում եմ ինքս ինձ համար, բայց երբ շրջապատս ընթերցում է և հավատացնում, որ դեռ շատ ասելիք ունեմ, ինչ-որ բան գրելու ցանկությունս ավելի է մեծանում: