ֆրանսերենից. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Երբ գիշերն այդ ժամերին հասնում ես Կոլենկուր կամրջի վրա, մեծ լճից այն կողմ, որ գերեզմանոցի մոտ է, երևում են Ռանսիի առաջին լույսերը: Մյուս ափին է Ռանսին: Երկար պիտի գնաս այնտեղ հասնելու համար: Շատ հեռու է… ասես ամբողջ գիշերվա շուրջը պիտի պտտվես, այնքան որ շատ պիտի քայլես` գերեզմանոցը շրջանցելիս, որպեսզի հասնես ամրաշինություններին:
Վերջին մեկնաբանություններ