Tag: Գառնիկ Մելքոնյան

Դինո Բուցատի | Երբ ստվերն իջնում է

Դինո Բուցատի

Եվ պատրաստվում էր մոտենալ նրան, երբ տղեկը դարձրեց  գլուխը, այնպես որ նրանց հայացքները հանդիպեցին։ Սիստոն կանգ առավ՝ ապշանքից քարացած․ ինքն այդ տղեկին ճանաչում էր, գրո՛ղը տանի, էն էլ ո՜նց էր ճանաչում։ Աչքի վերևում հազիվ սպիացող բացվածքը, ինքը գիտեր, որ այն առաջացել էր մի անգամ պարտեզում վայր ընկնելուց։ Այդ կապույտ զգեստը, այդ փայլուն կաշվե գոտին, որն ինքը լավ էր հիշում։ Ու հարցնում էր ինքն իրեն, որտե՞ղ էր նրա տեսել, երբ հանկարծ հասկացավ․ այդ անծանոթ տղան ինքն էր՝ Տարրան, մանուկ հասակում։ Հենց ինքն էր, որ կար, Սիստոն՝ տասնմեկ-տասներկու տարեկանում։ Սկզբում լոկ կասկած  էր, բայց այնքան անհեթեթ, որ ծիծաղ էր հարուցում։

Կարդալ ավելին

Ալբերտո Մորավիա | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ալբերտո Մորավիա

Կես դար գրեցի արձակ
Հաջողությամբ
Եվ կյանքն ինձ թվում էր հարուստ
Ու լիարժեք
Երբ սկսեցի գրելբանաստղծական տողեր
Կյանքը ինձ թվաց աղքատ ու դատարկ։

Կարդալ ավելին

Ռոբեր Դեսնոս | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փոքրիկ նավի մեջ

Փոքրիկ նավի մեջ՝

Մի անուշիկ կին

Ու փոքրիկ նավազ

Թիերը ձեռքին :

Զբոսնելու են գնում

գետով մեղմօրոր,

Քնելու մի կղզում

երկնի տակ անցավոր:

Կիրակի է այսօր …

Կարդալ ավելին

Ռոբեր Դեսնոս | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ես զբոսնեցի ընկերոջս հետ,
Անգամ եթե նա մեռել է արդեն,
Ես զբոսնեցի ընկերոջս հետ:
Ի՜նչ գեղեցիկ էին ծառերը ծաղկած,
Շագանակենիները, որ ձյուն էին տեղում
այն օրը, երբ նա մահացավ:
Իմ ընկերոջ հետ ես զբոսնեցի:

Կարդալ ավելին

Դինո Բուցատի|ԽԵՂՃ ԵՐԵԽԱ (Povero bambino)

Ավստրիա, 1904 թ.
Մի զբոսայգում երեխանրի խմբերը պատերազմ են խաղում:

Նրանցից շատերը շիկահեր են, վարդագույն մաշկով, կապույտ աչքերով: Ու քանի որ տղեկները հաճախ բնազդորեն դաժան են լինում, նրանց անողոք կատակների առարկան հինգ տարեկան մի երեխա է, պստլիկ, լղարիկ, սև մազերով:
Ի վերջո, ցեխակոլոլ, կոտրված խաղալիք-հրացանով, հարթ ու սև մազերով տղեկը ապաստան է գտնում մոր մոտ:

Կարդալ ավելին

Դինո Բուցատի | ԵՐԿՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ (I due autisti)

Դինո Բուցատի

Տարիների հեռվից, դեռ ինքս ինձ հարցնում եմ, թե ինչ էին ասում իրար դիակառքի երկու վարորդները, մինչ մեռած մայ րիկիս տանում էին հեռավոր գերեզմանատուն:
Երկար պիտի գնայինք, ավելի, քան երեքհարյուր կիլոմետր, ու թեև ավտոճանապարհը բանուկ չէր, չարաղետ դիակառքն առաջնում էր դանդաղորեն:

Կարդալ ավելին

Ժյուլ Սյուպերվիել | ԳԱԶԱՆՆԵՐԻ ԱՐԱՐՈՒՄԸ

Գազաններն ընկնում էին երկնքից`մեկ առ մեկ, առանց իրար ցավ պատճառելու: Նրանց մեծը մասը վերջնամշակված էր: Ոմանք մի քիչ էլ պիտի սպասեին մինչև վերջնական տեսք ստանալը:
-Երևում է, կնճիթ պիտի ունենամ, -ասաց փիղը, որը հենց նոր էր հայտնվել: -Դա կսկսվի ճակատիցս ու գրեթե կկպնի գետնին:
-Քթի համար շատ չեղա՞վ, -ասաց աղվեսը:
-Ինձ հենց այդպիսին է հարկավոր, -վրա բերեց փիղը:
Հազիվ էր ավարտել իր խոսքը, երբ կնճիթը երկնքի մեջտեղից եկավ ու զբաղեցրեց այն տեղը, որ պիտի լիներ այսուհետև բոլոր փղերի մոտ:

Կարդալ ավելին

Օկտավ Միրբո | ԿՆԱՄԵԾԱՐ ԶՐՈՒՅՑ

Թող չկարծեն այն բանից, ինչ հետևելու է հիմա, թե ես կանանց թշնամին եմ: Ընդհակառակը, ես այն աստիճան եմ նրանց բարեկամը, որ ատում եմ բոլոր այն հավակնոտ պահանջները, որոնք նրանց զրկում են կանացիությունից, ու չեմ կարող առանց մեծ տխրության տեսնել, թե ինչքան կանայք կան, ովքեր տխմար հպարտությունից մղված` ուզում են դասալքել մարդկային այն բարձրագույն ու հոյակապ առաքինությունը, որ կյանքը վերարտադրելն է:

Կանայք, որ պաշտոններ են զբաղեցնում զանազան կառավարական ու ոչ կառավարական օղակներում, պատրաստվում են մտնել նաև Գրականության Մշակների ընկերության մեջ:

Կարդալ ավելին

Դինո Բուցատի | ԵՐԳԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Արքան հսկայական, պողպատե ու ալմաստե գրասեղանից կտրեց հայացքն ու ականջ դրեց:

-Գրո ՛ղը տանի, այս ի՞նչ են երգում իմ զինվորները, -հարցրեց նա:

Պալատի մոտով, Թագադրության հրապարակի վրա, իսկապես զորքեր էին անցնում` ուղղվելով դեպի սահման, անցնում էին՝ գումարտակը գումարտակի ետևից, ու քայլելով՝ զինվորները երգում էին: Նրանց կյանքը թեթև էր, որովհետև թշնամին արդեն փախուստի էր դիմել, ու այնտեղ` հեռավոր երկրում, նրանց մնում էր լոկ վերցնել հաղթանակի դափնեպսակներն ու փառքով վերադառնալ: Դրա համար էլ արքան ևս, իրեն հիանալի էր զգում ու լի էր վստահությամբ սեփական ուժերի հանդեպ: Էլի մի քիչ, ու ողջ աշխարհը պիտի հպատակվեր իրեն:

-Դա նրանց երգն է, Ձերդ Մեծություն,-պատասխանեց առաջին խորհրդականը, ով նույնպես պատված էր զենք ու զրահով` ըստ պատերազմական ժամանակի կանոնների:

Կարդալ ավելին

Դինո Բուցատի | ՈՒՏԻՃԸ

Ուշ վերադառնալով տուն` ճզմեցի մի ուտիճի, որը միջանցքում փորձում էր ճողոպրել ոտքերիս տակից (մնաց այդտեղ, սալիկի վրա), հետո մտա սենյակ: Մարիան քնած էր: Պառկեցի նրա կողքին, հանգցրի լույսը, բացված լուսամուտից տեսնում էի պատի ու երկնքի մի հատված: Շոգ էր, քնել չէի կարողանում, վաղուցվա պատմությունները վերածնվում էին իմ մեջ, նաև` կասկածներ, որ անվստահություն են սերմանում վաղվա հանդեպ: Մարիան մի փոքրիկ տնքոց արձակեց.« Ի՞նչ է պատահել», հարցրեցի: Նա բացեց մի աչքը`լայն, որպեսզի տեսներ ինձ, շշնջաց.«Վախենում եմ»:

Կարդալ ավելին