Ծնվել է 1977 թվին Թեհրանում: Փոքր տարիքում ընտանիքի հետ փոխադրվել ու մինչ օրս հաստատվել է Թավրիզում: Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի Թամարյան (Ասադի) հայոց ազգային դպրոցի, ըստ բանաստեղծուհու՝ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում: Ապա ավարտելով բարձրագույնը՝ մասնագիտացել է անգլերեն լեզվի մեջ: Սկսել է գրել պատանի հասակից: 2002 թվին, մասնակցել է Պոեզիայի Համաշխարհային Գրադարանի (The International Library …
Tag: Մելանի
Օգս 01 2010
Մելանի | ԸՆԴՎԶՈՒՄ
Մանկական անհոգությունը չէր խանգարում ինձ ընկալել մեր տան մեջ սպասվող մուտալուտ փոփոխությունը: Իսկ դա կապված էր մեր ընտանիքում նոր անդամ ավելանալու խոսակցությունների հետ:
Պատկերացում անգամ չունեի թե դա ինչ է նշանակում. անգամ չէի նկատում մորս արտաքին փոփոխությունները: Բայց անկախ ամեն բանից, մեր տան մեջ, բոլորը ջանք չէին խնայում ինձ պատրաստել՝ «փոքրիկ եղբայր» ունենալու հեռանկարին:
Հնս 17 2008
Մելանի | ԴՈՒ ԵՎ ԵՍ
Ա՜խ, որքա՜ն եմ լուռ երազել
Գիշերներիս՝ աստղեր շողուն,
Եվ արեգակ՝
մութ երկնքում ցերեկներիս…
Գիտե՞ս ինչ է՝ քայլել մթնում
առանց ճրագ,
առանց հենակ.
Անհառաչանք…
Փտր 27 2008
Մելանի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
լուռ ու անցավ
Երազանքի ճամփաներից աղբյուր առած,
Մարմնավորվա՜ծ…
Ու թեև լուռ,
Սակայն այրող,
Մոխիր դարձնող.
Մի բոցավառ այրող կրակ՝
Իր բոցերն անհայտ թեկուզ:
Վերջին մեկնաբանություններ