Tag Archive: Նանոր Պետրոսյան

Նոյ 29 2012

Նանոր Պետրոսյան

(հեղինակի բառերով ու ցանկությամբ) Ծնվել եմ 1984 թվի, հուլիսի 31-ին Թեհրանում, մեծացել՝ Երևանւմ: Ավարտել եմ Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, ապա՝ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի մնջախաղի բաժինը: Առաջին անգամ տպագրվել եմ «Ինքնագրի» չորորդ համարում: Գրում եմ վաղուց…

Փետ 28 2010

Նանոր Պետրոսյան | ՄԻ ԱՆԳԱՄ ԱՅՍՊԵՍ ԵՂԱՎ

Մաս-0 (շարունակությունը իրեն նախորդող երկու հղումներում)
Անկողնումս պառկած խաղ էի անում արևի հետ: Մեկ՝ աչքս թաքցնում էի վերմակի տակ, մեկ` հանում: Ձանձրացա պահկվոցիկ խաղալուց: Խոր հոգոց հանելով պառկեցի մեջքիս և սավանը քաշեցի վրաս: Արևը այնտեղ էլ էր թափանցում, փոքր երեխայի պես կարծես չէր ձանձրանում նույն խաղից և ստիպում էր՝ շարունակեմ այդ խաղը. նույնիսկ մի փոքր ջղայնացա, որն առաջացրեց հոնքերի կուտակում: Գնա՞մ վազելու: Արդեն երեք ու կես տարի է՝ որոշել եմ առավոտյան գնալ վազելու:

Կարդալ

Հուլ 01 2009

Նանոր Պետրոսյան | ԻՆՁՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԹՈՒՂԹ ՄԻ ՄԵԾ ՃԱՄՓԱ Է

Ոնց են դեմքերը մոռացվում
Նախկինում ամենօրյա տեսարանները օտարանում
Ծանոթ անունները փոշիով պատվում
Մի պուճուր կարոտին կարոտ մնացած մարդիկ
Մեր գլխում միայն ախ են անում…

Կարդալ

Ապր 30 2009

Նանոր Պետրոսյան | ՈՏՔԴ ԿԱՄԱՑ ԴԻՐ

սարի ետեւում երկինքն է մենակ
ու էդտեղ ես էլ կամ ազատ
ու կա հողը փափուկ սփռված
սսս….
դուք էլ կգաք ու կդառնանք մի մեծ «ենք»
թեկուզ լինի ամբողջություն, բայց կլինենք դու եւ ես
սսս…

Կարդալ

Հուն 31 2009

Նանոր Պետրոսյան | ՈՒ ԴԱ ՆՄԱՆ Է…

ու դա նման է առավոտը շուտ հայտնաբերված
ձյանը ծածկած
անկողնու մեջ աչքերդ կկոցած
կիսամութ, կապույտ առավոտյան մայրիկի ձայնից քնից արթնանալու
հաճույքին

Կարդալ

Հուն 20 2009

Նանոր Պետրոսյան | ԲՈԼՈՐ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՍԻՐԱԾ ՀՅՈՒՐՆ ԵՄ

ազատություն գոռալով
մենակություն որսալով
խցանները ատամներով հանելով
կապվում ենք իրար հետ կոմպյուտերներով
տարբեր տեղերում գտնվելով

Կարդալ