Tag: Նելլի Սահակյան

Նելլի Սահակյան | ՄԱՄՈՆՏԻ ԱՆՁԱՎ

Ես ամերիկացի ցնդած հնէաբան եմ: Գոտկատեղիս` վրձիններ, ուսիս` բահ, ուսապարկիս մեջ` գրքեր, հագիս` վառ գազարագույն կոմբինեզոն, ես ամեն անգամ Անձավ եմ գնում` Նրա մոտ, երբ անսահման դատարկություն եմ զգում, բայց… բայց ամեն անգամ այնտեղ հասնելուն պես դեն եմ նետում բահ ու բրիչս, պատառոտում քարտեզն ու խոթում քարերի արանքը, ձեռքերս փռում եմ խոնավ քարերին ու, նստելով վրան, ճոճվում: Մենք`բոլոր գազարագույն կոմբինեզոնով հնէաբաններս, հիմարներ ենք: Իրականում բոլոր բացահայտումներ անողներն են հիմարներ: Անձավը մեկնելու համար այս գործիքներն իրականում անօգուտ բաներ են:

Կարդալ ավելին

Յուրաքանչյուր ոք, աշխարհ գալով, փորձում է իր հետքը թողնել

— Դուք ականատեսն եք եղել և եք ժամանակակից գրականության ձեր և մեր սերունդների գրական գործընթացին: Ի՞նչ էին և են փորձում անել երկու սերունդների երիտասարդները: Ո՞րն էր նրանց ասելիքը: Ի՞նչ միտումներ էին և են նկատվում:
Երիտասարդը մնում է երիտասարդ, որ ժամանակաշրջանում էլ լինի… Յուրաքանչյուր մարդ, աշխարհ գալով, փորձում իր հետքը թողնել` տենդենցը դա է: Երիտասարդն անընդհատ փորձում է աչքի ընկնել` ասելիքով, նյուանսներով, երբեմն դա հաջողվում է, երբեմն` ոչ:

Կարդալ ավելին

Նելլի Սահակյան

Ծնվել է 1993 թվականին Երևանում: 2010 թվականին ավարտել է Վազգեն Ա.-ի անվան դպրոցը և ընդունվել է Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լեզվամշակութային հաղորդակցության լրագրություն-անգլերեն բաժինը: Այժմ սովորում է երրորդ կուրսում: Գրականությամբ սկսել է զբաղվել վերջերս: Տպագրվել է «Ցոլքեր», «Գրեթերթ» ամսագրերում, այլ պարբերականներում և ինտերնետային կայքերում: Չգիտի, թե գրականության ու իր հանդիպման պատահականությունը ինչքան հեռու կտանի իրեն…

Նելլի Սահակյան | ԿԱՆԱՉ ԱԹՈՌ

Երբ օճառը պլստա ձեռքից ու ընկնի հատակին,
ու շեղ ստվերը դայակի ընկնի մեր ոտքերի տակ,
մենք կշտապենք,
մենք կշտապենք, հայրի՛կ,
մեր բարձի տակ պահել մեր մանկությունը,
որովհետև ինչ-որ տեղ
մեկը պատռել էր մեր նկարած նկարներները.
ինչ-որ մեկը պատռել էր մեր նկարած նկարները`

Կարդալ ավելին

Նելլի Սահակյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՆՆԱ ՖՐԱՆԿ
Ինչպես կատաղած կին
և ամենաուժեղն աշխարհում
ես աննա ֆրանկն եմ`
այսօր սև ու մուգ ամպ,
որովհետև մուգ լինելը վատ բան չէ,
երբ ներսդ մի քիչ մոխիր կա,
մի քիչ սեր,

Կարդալ ավելին