Tag: Սաթ Ալեքս

Սաթ Ալեքս

Ծնվել եմ վագրի տարում, համաստեղությամբ կարիճ եմ, բայց չանհանգստանաք առաջին մասնագիտությամբ մարդ եմ՝ գյումրեցու որակավորմամբ, երկրորդ մասնագիտությամբ՝ տնտեսագետ-մաթեմատիկ: Մարդկանց մեջ գնահատում եմ ազնվությունն ու միմյանց օգնելու ընդունակությունը: Սիրում եմ կյանքն իր բոլոր դրսեվորումներով և գտնում եմ, որ պատահական ոչինչ չի լինում… Սիրում եմ գրել, քանզի գրելու արդյունքում սպիտակ էջն ու հոգին փոխում են իրենց տեղերը՝ …

Կարդալ ավելին

Սաթ Ալեքս | ԷՍՍԵՆԵՐ

Մտորումներ

Աննան չգիտեր, թե որտեղ կապրի իր կյանքի մնացած մասը և որտեղ է իրեն վիճակված մահանալ. այս մտածմունքը նրան հանգիստ չէր տալիս: Խորհում էր, որ մեռնելուց հետո իր հոգին նախ կգնա Հայաստան, մինչև մեկընդմիշտ ձուլվի տիեզերական էներգիային:

Կարդալ ավելին

Սաթ Ալեքս | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Կինը.-Աստվա՜ծ իմ, նա գնում է, հեռանում է ինձանից (լացում է):
Ուղեղը.- Դրական, ավելի դրական:
Կինը.- Ախր, ի՞նչ դրական. այս հիմարը հագուստներն է հավաքում…
Ուղեղը.-Մի՛ լացիր, ժպտա՛, խորիմաստ ժպտա և ձեռքերդ մի՛ պտտիր հողմաղացի նման:
Կինը.- Հիմարը ճամպրուկն է հավաքում. շնորքով տղամարդիկ գնալուց՝ միայն գուլպաներն ու ներքնազգեստն են վերցնում, իսկ սա հավաքում է եղած-չեղածը…
Ուղեղը.- Ժպտա՜:
Կինը.- Գուցե՞ վզովն ընկնեմ….
Ուղեղը.- Հիմարի՛կ
Կինը.- Գուցե ծնկի գամ իր առջև….

Կարդալ ավելին

Սաթ Ալեքս | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Հին այգու ամենահեռավոր անկյունում, հինավուրց պարսպի մոտ, ծնվեց մի փոքրիկ թիթեռ: Նա թափահարեց թևերը, բայց չթռչեց անսահման ուրախությունից, երբ տեսավ արևն ու երկինքը,- ինչպես հաճախ պատահում է բոլոր թիթեռների հետ,- այլ բեղիկները շարժեց և իրեն նայելով՝ մտահոգվեց:
Փոքրիկ թիթեռն իր մասին ոչինչ չգիտեր. եթե ինչ-որ մեկը նրան ցույց տար այն կանաչ, լպրծուն պարկը, որի մեջ մի ժամանակ եղել էր ինքը, նա ուղակի չէր հավատա, չէ՞ որ յուրաքանչյուր ոք էլ ուզում է իր մասին լավ կարծիք ունենալ: Նա միայն մի բան հստակ գիտեր՝ այն, որ իրեն բաժին է ընկել շատ կարճ կյանք: Նա միայնակ թիթեռ էր…և ով գիտե՝ որտեղի՞ց էր իմացել այս զարհուրելի փաստի մասին…

Կարդալ ավելին

Սաթ Ալեքս | ՍԻՐՈ ԺԱՄԱՆԱԿԸ

-Չէ՜, հնարավոր չի այսպես շարունակել. նրա հետ հաստատ մի բան կատարվում է: Երեկ աշխատանքից եկավ և նույնիսկ չհետաքրքրվեց, թե ի՞նչ եմ արել օրվա ընթացքում, ընթրե՞լ եմ, թե ոչ: Ուղղակի մեջքս շոյեց ու շտապեց լոգասենյակ: Վիրավորանքի ծանրությունից՝ նստած մնացի ձանձրալի հեռուստացույցի դիմաց, լսելով, թե ինչպես է նա լոգասենյակում քթի տակ մռմռում: Այս ամենը այնքան տարօրինակ ու անհասկանալի է. առաջ մենք ժամերով կարող էինք նստել մեր սիրելի բազնոցին. նա ինձ պատմում էր աշխատավայրից, աշխատակիցներից՝ ով ինչ է հագնում, ինչ սանրվածք է անում, ով ում է նախանձում, ինչեր է անում. մի խոսքով ես տեղյակ էի ամեն բանից, իսկ հիմա նույնիսկ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում վերջին շաբաթը հենց իր հետ:

Կարդալ ավելին

Սաթ Ալեքս | ԿՅԱՆՔԻ ՀԱՄՆ ՈՒ ԳՈՒՅՆԸ

Մանկուց չէր սիրում սև և սպիտակ գույները: Գուցե պատճառն այն էր, որ իր պապիկի հուղարկավորության օրը, բոլորը սևազգեստ էին ու լացում էին… Նա լաց չէր լինում, նա նույնիսկ չէր հասկանում, թե ինչ է կատարվում, և ինչու են բոլորը իրենց տանը հավաքվել. «Եթե բոլորը լացում են ուրեմն ես էլ պիտի լացեմ», մտածում էր Ալիսան, բայց ինչքան ջանք էր գործադրում, ինչքան ուզում էր մի տխուր պատմություն մտաբերել, որ լաց լիներ՝ չէր ստացվում, որովհետև ոչ մի տխուր բան չէր հիշում: Եվ ինչպես հիշեր, երբ գարուն էր, գեղեցիկ թիթեռնիկները ճախրում էին անուշաբույր ծաղիկների շուրջը. իսկ ինքը վազվզում էր թիթեռնիկների հետևից՝ մեկին բռնելու հույսով…

Կարդալ ավելին

Սաթ Ալեքս | ԶՐՈՒՅՑՆԵՐ

Մարին մոտեցավ շենքին, որտեղ ապրել էր ողջ իր գիտակցական կյանքը: Ե՛վ շենքը, և՛ բակը, և՛ շենքի մոտ եղած ամեն բան նրան հարազատ էին: Շենքի շքամուտքում ինչպես միշտ լռություն էր, Մարին սեղմեց վերելակի կոճակը և շատ քիչ սպասելուց հետո վերելակը հյուրընկալ բացեց դռները: Ներս մտավ, սեղմեց համար 9 կոճակն ու փակեց աչքերը: «Աստվա՜ծ իմ, ինչքա՜ն հոգնած եմ, լավ է՝ վաղը ուրբաթ է»: Մարին բացեց աչքերը, երբ զգաց, որ վերելակը բավականին երկար ժամանակ է, ինչ իրեն բարձրացնում է: Շարժելով գլուխը՝ մտածեց, թե դա իրեն թվացել է, բայց ո՛չ վերելակը շարունակում էր բարձրանալ. բայց ո՞ւր… Մի քանի րոպե սպասելուց հետո Մարին նայեց ձեռքի ժամացույցին՝ յոթն անց կես…

Կարդալ ավելին

Սաթ Ալեքս | ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

Օր ու գիշեր: Լույս ու խավար: Սև ու սպիտակ: Երկիր ու երկինք: Չար ու բարի: Կրակ ու ջուր: Քաոս ու կարգուկանոն: Աստված ու սատանա:
Հավերժ միասին…
Հավերժ պատերազմ…

Կարդալ ավելին