Tag: Սիրանույշ Օհանյան

Սիրանույշ Օհանյան | ԱՎԱՐՏ

Որոնողը քայլում էր, հա’ քայլում, քայլում ու փնտռում էր, բայց չէր գտնում:
Ոչ ոտքեր ուներ, ոչ ձեռքեր: Ականջները վաղուց արդեն խլացել էին, անօգուտ զարդարանք դարձել, ուստի ճամփեքից մեկի ընթացքում կտրել-դեն էր գցել: Աչքերն էլ կուրացել էին, անընկալ դարձել աշխարհի գույների հանդեպ, դրանք էլ մի այլ ճամփի վրա էր թողել:

Continue reading

Սիրանույշ Օհանյան | ԲՌՆԿՈՒՄՆԵՐ

Բարձրից նայողին թվաց, թե ներքևում չարաճճի կայծեր են պար բռնել. զվարթ կայծկլտում էին, թռչում դեպի երկինք, միմյանց բախվում-զորանում։ Կայծերն աստիճանաբար միաձուլվում էին այստեղ-այնտեղ, փունջ-փունջ խայտում, հրե ձեռքերի նման որոնում-գտնում մեկմեկու։ Վազող հրի մի շերտ էր ձևավորվում՝ շարունակաբար մղվելով առաջ, գրավելով ավելի ու ավելի ընդարձակ տարածություններ. տարածությունն ինքը վերածվում էր ամենակուլ խարույկի։

Continue reading

Սիրանույշ Օհանյան | ՑԱՎ

Ծանր էր կրելը։ Ուսերը կտոր-կտոր էին լինում ու փշուր-փշուր թափվում սրտին։ Սիրտն արյունաքամ էր լինում ծակող բեկորներից, բայց քնքշանքով տեղավորում էր դրանք իր թաքուն խորքերում։ Բեռնակիրը ճկվում էր անտանելի ծանրությունից, երազում թեթև ազատության մասին, սակայն չէր խիզախում նետել տիեզերամեծ բեռը։ Համոզված էր, որ դրանով ապրելը սպանում է իր կյանքը, համոզված էր, որ առանց դրա չի կարող ապրել, ինչպես չի կարող ապրել առանց մարմնի։

Continue reading

Սիրանույշ Օհանյան | ԱՇՈՒՆԸ, ԱԳՌԱՎԸ, ՍԵՄԻՆԱՐԸ

Աշունը ժպտում էր դպրոցի բակում աճած բարդու կատարից: Ագռավը թառել էր երկաթյա սանդուղքի վերին աստիճաններից մեկին: Գեղեցիկ էր: Վզի ու կրծքի մի մասը գորշ կապտավուն երանգ ուներ, և աղջիկը շատ ցանկացավ բռնել ագռավի հայացքը:
Լսարանում լռությունն ընդմիջվում էր դասախոսի հանդարտ, միապաղաղ ձայնով: Աղջիկը չուզենալով հայացքը հեռացրեց լուսամուտից, նայեց պատի էկրանին. գծապատկերները հրավիրում էին բացահայտելու իրենց գաղտնիքները:

Continue reading