Tag: Արմեն Մալխասյան

Արմեն Մալխասյան | Արամ Հարիգանի ոդիսականը

Ապրած տասնյոթ տարիների ընթացքում Արամ Հարիգանը ոչ մի բանի մասին երկար չէր մտածել: Ոչ այն պատճառով, որ ունակ չէր, պարզապես առիթ չէր ունեցել: Ապահովվածությունը նրա խաղաղ մանկության ու անհոգ պատանեկություն մշտական ուղեկիցն էր եղել, իսկ քաղաքական իրադրությունը, արժեթղթերի շուկայի պայթյունավտանգ իրադարձությունները, նավթի բարելի և ոսկու ունցիայի արժեքների մշտնջենական տատանումները, ոչ մի անգամ նրա հոր գործերի վրա այնքան ազդեցություն չէին ունեցել, որ զգար իր մաշկի վրա: Արամի պահանջմունքները շռայլ չէին, իսկ երբ մարդ յուրաքանչյուր նյութական ձեռքբերմանը հասնում է քարտը բանկոմատի միջով սղացնել — անցկացնելով, ու դրանից հետո էլ այդ քարտը մնում է արտաքնապես անփոփոխ, երբեք չի զգում թվերի տարբերությունը և չի ըմբռնում դրամի իսկական արժեքը: Տասը հազա՞ր է, թե՞ միլիոն` երկուսն էլ թույլ են տալիս ձեռք բերել ցանկացածը: Այսպիսով, Արամը ապահովված ամերիկացի երիտասարդ էր ու ոչ մի պատճառ չուներ մտածելու, թե ինչպես արորը տրակտորով փոխարինի, որպեսզի ավելի շատ արդյունք ստանա:

Continue reading

Արմեն Մալխասյան

Ծնվել եմ 1969 թվականին Երևանում: Ավարտել եմ 120 միջնակարգ դպրոցը և Պոլիտեխնիկական ինստիտուտը: Հեղինակն եմ «20.000 տաղանդ Ծոփքի համար», «Տիգրան Մեծ», «Լամասարի գեղեցկուհին», «Հազկերտի Ցասումը» պատմավեպերի, «Արամ Հարիգանի ոդիսականը» ֆանտաստիկ վեպի, ինչպես նաև այլ վիպակների և պատմվածքների: