Tag: Գոհար Նիկողոսյան

Գոհար Վաչագանի Նիկողոսյան

Ծնվել եմ 1965թ օգոստոսի 30-ին Երևանում: 1982-87թթ սովորել եմ և ավարտել ԵՊՀ Բանասիրության Լեզվի և Գրականության բաժինը: 2002թ-ից ՀԳՄ անդամ, արձակագիր եմ: 2002թ-ին  Մուտք մատենաշարով տպագրվեց «Հրաշքի պահեր» առաջին գիրքս է, հետո 2005թ-ին՝ « Իմ յոթ պապերը» , 2012թ-ին՝ «Երազածառը», 2012թ-ին՝ «Լրջացող խաղ»-ը:   Սիրո զգացումը ինձ չի լքում երբևէ: Դժվարություններից Սերն առ մերձավոր կոփվում …

Կարդալ ավելին

Գոհար Նիկողոսյան | ՅՈԹ

Հայրս պառկած էր իմ առաջ…Իրար աչքերի մեջ նայեցինք: Աչքերը փակեց…Բիբերը թրթռում էին: Մայրս թևերը կրծքին խաչած, ձեթը գրկած սպասում էր: Մեկնված մերկությունը կաս-կարմիր թվաց ինձ: Ես սառնասրտորեն նայեցի, թե բուժքույրը ինչպես հորս տակաշորը փոխեց: Բնական հյութերի շնորհիվ առատորեն միզած մարմնից անջատեց-մեկուսացրեց նաև թաց շապիկը:
Մայրս ասաց: — Բախտներս բերեց՝ էս անգամ չի կեղտոտել:
Հորս մի աչքը բացվեց, ու ես սպանված զայրույթ տեսա: Հետո մայրս ձեթ քսեց: Պամպերս ու շապիկ հագցրեցին, ապա ծածկեցին վերմակով, ու ես ելա Պալատից:

Կարդալ ավելին