Tag: Նազիկ Հակոբյան

Նազիկ Հակոբյան

Ծնվել եմ 1976 թ. Երեվանում, կրթությունս միջնակարգ է: Ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա: Ցայժմ լույս է տեսել պատմվածքներիս առաջին ժողովածուն: Տպագրվում եմ մամուլում:

Նազիկ Հակոբյան | ԱՐԴԱՐ ԿՇԵՌՔ

Բարև, շաբաթ: Նոր շաբաթը սկսվում է երկուշաբթիից, իսկ այս անգամ ամսի մեկն է, գարնանային ամսի մեկը:

Գիշերը ցուրտ էր. Մարոյի մոտ հարբուխ է սկսվում: Հիմա արևի տակ կանգնել, տաքացնում է չոր ճյուղեր հիշեցնող ոտքերը: Հին հողաթափերի մեջ մատները շարժում, ծիծաղում է: Եղբոր երեխան երեկ հենց այսպես էր ծիծաղում: Հենց մի քիչ էլ մեծանա, մյուսների նման իրեն չի սիրի: Մարդն իմաստուն է դառնում, երբ տարբերում է տգեղը:

Հողի վրա մի բուռ ձյուն կա դեռ: Ծնկները ծալեց, բարուրի նման գրկեց մատներով, պոկեց հողից: Տակից կանաչ ծիլերը տնկվեցին: Հրաշք էր, գորովանքից շունչը կտրվեց, հետո նայեց ափերի մեջ ճռճռացող ցեխախառն ձյան կտորին: «Հալվես, մոռացվես, ո՞վ կհիշի էլ՝ եղել ես, տաքացրել հողի ծոցը»:

Հիվանդ է երևի, երեկվանից լացը խեղդում է: Վերև նայեց: Ամպերը սև փնջերով թրթռում էին կապույտ մակերեսի վրա: Իր գլխին ավելի մութ, ավելի ծանր գորշություն է հավաքվում:

Continue reading