Tag: Ալվարո Մենդեզելիլ

Ալվարո Մենդեզելիլ | ՎԵՐՋԻՆ ԵՐԱԶ

Թարգմանեց էդուարդ Հախվերդյանը
Մարդու սիրտը տրոփում է, այդուհանդերձ յուրաքանչյուր կծկում ու լայնացում ոչ միայն վկայում է արյան հորդահոս գետի ընթացքը երակներում, այլ,- ինքնին մի ճիչ է. մեոնել… քնել… մեռնել… քնել…
Հենց այդ ճիչն էր մարդուն քնից արթնացնողը։ Նա երազում իրեն մեռած էր տեսել, սակայն այժմ բացելով աչքերը և ուժերը վերականգնելու նպատակամղմամբ խորը շնչելով՝ իր էության անելանելի վիճակը սրտի նույն կարգ ու կանոնով հարվածի տակ էր առնում. «Արդյոք երազո՞ւմս էի ինձ մեռած տեսել, թե՞ իսկապես մեռած եմ վկա լինում իմ արթնացմանն ու շնչառությանը»։

Continue reading