Tag: Աշոտ Ալեքսանյան

Աշոտ Ալեքսանյան

Թարգմանիչ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Աշոտ Ալեքսանյանը ծնվել է 1961 թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ ՀԳՄ-ի անդամ է 1996 թվից: 1993թ.-ից անցել է դիվանագիտական գործունեության և առ այսօր աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ Հեղինակ է գրականագիտական աշխատանքների՝ նվիրված հայ միջնադարյան, նոր և նորագույն …

Continue reading

Աշոտ Ալեքսանյան | ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼԻ ԳՐԱԿԱՆ-ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Ամեն անգամ անդրադառնալով որևէ գրական երևույթի և այն արարող մարդ-էակի ստեղծագործությանը, բնական հարց է ծագում. ինչու՞ և ինչպե՞ս է հնարավոր ուսումնասիրել որևիցե կոնկրետ մարդու, գրողի կամ արվեստագետի կյանքը, նրա թողած գրական ժառանգությունը:
Որքանո՞վ է այն միտված համամարդկային գոյության, տիեզերական նախազարկի առեղծվածի պարզաբանմանը, ժողովուրդների ու քաղաքակրթությունների պատմության խորքերը թափանցելուն, կեցության ու գոյության իմաստի վերհանմանը:
Չէ՞ որ ամեն կոնկրետ մարդու կյանքը, թող որ նաև՝ գրողի, անկրկնելի է և այդու՝ նվազ ընդհանրական: Բայց նաև յուրաքանչյուրի կյանքն ու գործը, մանավանդ մեծ գրողի ու մտածողի, իր եզակի-մասնավորության մեջ անհրաժեշտաբար բաղհյուսված է տիեզերական համանվագի առհավական ամբողջին, որն ուսումնասիրելով՝ մտահասու ես լինում Կենաց Տվիչի վեցնօրյա արարչության խորհրդին, մարդ-արարածի նվիրական ձգտումներին ու տքնանքին, նրա ուժին ու մեծազորությանը, բայց նաև` չնչնատեսլությանը, մեծ Անհայտի առջև նրա խարխափումներին ու ընկրկմանը, փոթորկահույզ ոգորումներին ու ինքնահաստատման ջղաձիգ որոնումներին… մասնակիցը դառնում բնության ու նրա ինքնադրսևորման առանձնաշնորհյալ կերպերից մեկի` մարդ արարածի միջև մղվող հավերժական մենամարտին:

Continue reading