Tag: Արփի Ոսկանյան

Արփի Ոսկանյան | ՀԵՏՔԸ

Նա նստում էր լոտոսի դիրքով, դեպի վեր պարզած ափերը դնում ծնկներին, բութն ու ցուցամատը իրար միացնում, փակում աչքերը և լիաթոք ներշնչումների ու արտաշնչումների հերթագայման միջոցով փորձում ձուլվել մայրաքաղաքի շնչառությանը։ Չորս վայրկյան նա խոր ներշնչում էր, տասնվեց վայրկյան օդը պահում թոքերում և ութ վայրկյանում սահուն արտաշնչում՝ քաղաքի գլխավերևում ծանրացած թունավոր ամպին միացնելով սեփական արտադրության ածխաթթուն։

Արդեն բավական ժամանակ էր, ինչ նա չէր կարողանում լսել իր հոգու ձայնը։ Քաղաքի աղմուկը թույլ չէր տալիս կենտրոնանալ որևէ բանի վրա։ Նա բարձրացնում էր հեռուստացույցի ձայնը, փորձում էր աղմուկը խլացնել երաժշտությամբ, բնության ձայներով ձայնասկավառակներ միացնում, բայց աղմուկը ծածկում էր երաժտությունը, ալիքների ձայնը, անտառում ապրող թռչունների դայլայլը, գետակի քչքչոցը։ Նա փորձում էր փոխել ուշադրության շրջանակը, սահմանափակել այն բնակարանի պատերով, բաղդատում աղմուկը առանձին ձայների, փորձում կռահել դրանց աղբյուրը, ապա ընտրում պարբերաբար կրկնվող ու թույլ մի ձայն՝ փորձելով չկորցնել այն լսադաշտից։

Կարդալ ավելին

Արփի Ոսկանյան

Արփի Ոսկանյանը ծնվել է 1978 թվին, Ստեփանավանում։ 2005-ին ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանության բաժինը։ Գրել սկսել է 5 տարեկանից։ 1991-ից սկսած՝ տպագրվել է Հյաստանում լույս տեսնող բոլոր հեղինակավոր գրական պարբերականներում։ 2001-ին լույս է տեսել «Ծիկ» գիրքը՝ գրական շրջանակներում և մամուլում հարուցելով բանավեճեր, 2010-ին՝ «Անտերուդուս» գիրքը, 2011-ին՝ «Ռոնալդինյոն և Մարադոնան» ֆուտբոլային հեքիաթը։ 2012 թվին արձակագիր Համբարձում Համբարձումյանի հետ հիմնել է «Գրողուցավ» գրական կայքը (groghucav.am)՝ խթանելու համար սոցիալական, քաղաքական, մշակութային իրողություններին անդրադարձող, դրանք քննող և ուսումնասիրող, «պատասխանատու» գրականությունը։

Կարդալ ավելին