Tag: Դվին Գալստյան

Դվին Գալստյան

Ծնվել է 1981 թվականին Թեհրանում: Ապրում է Թեհրանում: Ֆիզիկայի ուսանող է, սակայն գրականությունն ըստ ամենայնի՝ մասնավորաբար՝ արդի գրականությունը իր ամենամեծ նախասիրությունն է: Աշխատակցել է «Ալիք» օրաթերթին և «Հանդես» գրական պարբերականին: 2004 թվին իրանահայ պատվիրակության կազմում մասնակցել է Երևանում կազմակերպված Գրողների Համահայկական Բ. Համագումարին և՝ անչափ տպավորվել: Իր գրական ստեղծագործությունների մեջ բնորոշ է նրա նորամտությունը թե’ …

Կարդալ ավելին

«ԵՍ ԻՆՁ ԱՎԵԼԻ ԱՐՀԵՍՏԱՎՈՐ ԵՄ ԶԳՈՒՄ, ՔԱՆ՝ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ»

“SPIEGEL”-ի հարցազրույցը Օրհան Փամուքի հետ:

Անգլերենից թարգմանեց՝ Դվին Գալստյան

Մեր ընթերցողներից շատերին ծանոթ է թուրք գրող՝ Օրհան Փամուքը, թե’ 2006 թվականի գրականության Նոբելյան մրցանակը շահելու բերումով և թե’ Մեծ Եղեռնի մասին կատարած իր արտահայտություններով, որոնք հանգեցրին նրա դատավարությանը Թուրքիայում: Նա ճանաչված գրող է ողջ աշխարհում և իր գրքերը թարգմանվել են ավելի քան 45 լեզուներով:

Կարդալ ավելին

Դվին Գալստյան | ՍԻՐՈ ՄԻՆԻԱՏՈՒՐՆԵՐ

Մութ էր:
Ներս մտա:
Ծուխը պատել էր սենյակը:
Նրանք նստած էին կողք-կողքի:
Մեղրի կաթիլներ էին ծորում:
Նա էլ էր նստած:

Կարդալ ավելին

Դվին Գալստյան | ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՔԻԱԹԸ

«Լինում է, չի լինում, մի սիրունիկ արքայադուստր է լինում։ Բայց արքայադուստրը կախարդված է լինում, այն էլ այնպիսի մի կախարդանքով, որը կանհետանար միմիայն սիրո առաջին համբույրով։ Գեղեցկուհին փակված է կրակաշունչ աժդահակի հսկողության տակ գտնվող ամրոցում։ Բազում քաջ ասպետներ աշխատել են նրան ազատել իր բանտից, սակայն չեն հաջողել։ Աժդահակի փակի տակ՝ ամենաբարձր աշտարակի ամենավերին սենյակում, նա սպասում է իր իսկական սիրույն և նրա առաջին համբույրին…»:

Կարդալ ավելին

Ղազալէ Ալիզադէ | Տասնամեակների ճամբորդութիւնը

Թարգմանեց Դւին Գալստեանը

Անձրևում է: Տիկին Զրօն կանգնած պատուհանի առջև՝ հայեացքն ուղղում է ժամացոյցին. դեռ ժամանակ կայ: Միայնակ է ապրում: Թէյը խմում է առանց շաքարի: Գիշերները ուշ է քնում: Սենեակում քայլում է այնքան, մինչև մաղւող անձրևը կտրւում է: Տնից դուրս է գալիս: Իջնում է փողոց:

Կարդալ ավելին

Դւին Գալստեան | Չարևապատում

գիծ է մի ուղիղ գիծ ու վրան է դրւած ամէն ինչ ամէն ինչ կպած իրեն նախորդող կամ յաջորդող ուրիշ ինչի ես էլ էդ գծի վրայ նստած մի ինչ եմ քո ու քո նման ինչերի հետ միասին ինչ հետաքրքիր ինչերի հաւաքածոյ է մի քանի ինչ միասին այն կողմ մի քանի ինչ իրար հետ այս կողմ լաւ է շատ լաւ է յիմար ինչ գիծը ուր է տանում կարող ես ասել յիմար ինչ կասկածում եմ գիծը ինքն էլ ինչ է դարձել ու մոլորւել է ինչերի ձայնից ինչերի աղաղակից յիմար ինչերի գիծ է ամէն ինչ գիծ է այդ չմոռանաս յիմար ինչ դա է ամենակարեւորը գիծ է

Կարդալ ավելին