Tag: Խավիեր Մարյաս

Խավիեր Մարյաս | ՄԵՂՐԱՄԻՍ

Իսպաներենից թարգմանեց Անի Վարդազարյանը
Կինս իրեն տկար էր զգում և մենք շտապ վերադարձանք հյուրանոցի մեր սենյակը: Նա վախեցած պառկել էր` թեթև սրտխառնոցով և մի փոքր էլ տենդով: Քանի որ մեր հարսենական ճամփորդությունն էր, իսկ այդ ճամփորդության ժամանակ օտար մեկի միջամտությունը` անգամ ստուգման նպատակով, ցանկալի չէ, չցանկացանք բժիշկ կանչել, որ տեսնենք, թե այդ տկարությունն արդյոք կանցնի՞: Պիտի որ թեթև սրտխառնոց լինի, կծկում, կամ որևէ բան:

Կարդալ ավելին