Tag: Խուան Խոսե Միլիաս

Խուան Խոսե Միլիաս | ՈՒՐԻՇՆԵՐԸ

Իսպաներենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Ավտովթարի ենթարկվելուց հետո ուրիշ եմ: Ընտանիքս, ընկերներս, գործընկերներս, ի վերջո, բոլորը գիտեն, որ մեքենաս չորս անգամ պտտվել է ու, որ չորս ամիս պառկած եմ եղել (ամեն պտույտի համար մի ամիս), բայց ոչ ոք գլխի չընկավ, թե այդ ընթացքում ինչ փոփոխություններ կրեց իմ անձը:
Հիշում եմ, որ դեռ ոչ լիովին ապաքինված տուն մտնելով` ինձ օտար զգացի այդ տնային աշխարհում:

Continue reading

Խուան Խոսե Միլիաս | ՆԱ ԿՈՐՑՐԵԼ ԷՐ ԳՈՏԿԱՏԵՂԸ

Իսպաներենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Երբ մայրիկը մահացավ, եղբորս առաջարկեցի գալ ինձ հետ միասին ապրելու: Երկուսս էլ ամուրի էինք, բայց իմ բախտն էր (հավանաբար կին լինելու պատճառով) մեր մայրիկի հետ ապրելը ու նրան` իր վերջին օրերին խնամելը. խեղճ հայրիկը երեք տարի առաջ էր մահացել:

Continue reading

Խուան Խոսե Միլիաս | ՆԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷՐ ՀՈՐԻՆՈՒՄ

Իսպաներենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Արդեն պատրաստ էի խելագարվելու, երբ որոշում կայացրի բժշկի մոտ գնալ: Երեք տարի շարունակ, անընդմեջ, պատմություններ էի հորինում: Բժիշկը շատ սիրալիր թվաց:
-Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել,- հարցրեց նա:
— Գիտեք, բժիշկ, արդեն մոտ երեք թե չորս տարի է, ամբողջ օրը պատմություններ հորինելուց բացի ուրիշ բան չեմ անում:

Continue reading