Tag: Հաֆեզ

Հ Ա Ֆ Ե Զ

Պարսկերենից թարգմանեց Ազատ Մաթյանը
Գարնան հովը մուշկի բույրով անուշություն կշնչի,
Հին աշխարհը ջահելացած նոր երգ ու սեր կանրջի:
Գինու գավի կարմիր ակը յասամանին գույն կտա,
Վառ կակաչը հեզ նարգիգի աչքն արցունքով կթրջի:

Կարդալ ավելին

Հաֆեզ | ԳԱԶԵԼՆԵՐ

Պարսկերենից թարգմանեց Ազատ Մաթյանը

Ելի՛ր, սաղի, գավերը լից, ու դարձրուր, խմենք ցմրուր,
Հեշտ է թվում սերն սկզբում, հետո դառնում կրակ ու հուր։
Մուշկի անուշ բուրումներով զեփյուռն իր զով վարսերն օծեց,
Նրա բուրող գանգուրներից սիրտս դառավ արյուն ու ջուր:
Գինով ներկիր քուրձը հագիդ, երբ ծերուկ մոգն է քեզ ասում,
Խիզախ ճամբորդ, լոկ նա գիտի, թե ոնց պիտի գնալ և ուր։

Կարդալ ավելին