Tag: Մերի Շարոյան

Մերի Շարոյան | ԴԵԼԻՐԻՈՒՄ*

Չգիտեմ պատճառը, որ թելադրում է գրել քեզ` պատկերացնելով հանդերձ, որ չես հատի ինձ հետ միևնույն փողոցը, վերլուծելով միևնույն մտքերը: Ես գրում եմ քեզ` պատկերացնելով հանդերձ, որ ինձնից տարբերվում ես, որ դու չես նստում խավար սենյակում րոպեներ շարունակ` աչքերդ չռած դռնից պատի վրա ներթափանցող էլեկտրականության լույսի ու ստվերի խաղին, և չես կորցնում գիծը, որ անընդհատ կորցնում եմ գիտակցությանս մեջ: Նայելով պատին` զգում եմ, ասես ուղեղս թմրածության մեջ է, ինչպես լինում է առավոտները մարմնիս հետ. թուլացած մկաններ, որ չունեն այն ֆիզիկական ուժը, որ ի սկզբանե ներառել են:

Continue reading

Յուկիո Միսիմա | ԼՐԱԳԻՐԸ

Անգլերենից թարգմանեց` Մերի Շարոյանը

Մաս 1.

Տոշիկոյի ամուսինը միշտ զբաղված է: Այս երեկո` նույնպես: Իր կնոջն ուղեկցելով մինչև ժամը տասը, նա կրկին նստում է ղեկին, «բարի գիշեր» մաղթում և սլանում հերթական հանդիպմանը: Ուրիշ ի՞նչ կարող է ակնկալել գեղեցիկ դերասանի կինը: Իր կամքից անկախ` Տոշիկոն ստիպված է հանդուրժել այն գիշերային գործնական հանդիպումները, որոնց ժամանակ ամուսինը երբեք իրեն չի տանում: Վաղուց սովորել է տաքսի նստելուն և միայնակ Ուգոսիմե թաղամաս` տուն վերադառնալուն, որտեղ սպասում է երկու տարեկան երեխան: Չնայած, Տոշիկոն հույս ուներ, որ այս անգամ ամուսինը մինչև վերջ իր հետ կլինի, պատկերացնելով`թե ինչ սարսափելի է կնոջ համար միայնակ տուն վերադառնալը, որտեղ ինչքան էլ մաքրեն արյան հետքերը, մեկ է`դրանք մնալու են արևմտյան ոճով կահավորված հյուրասենյակում: Երեկ վերջապես ավարտվեցին անտանելի հոգսերն ու խառնաշփոթը. բառերով չես նկարագրի կատարվածը: Եվ երկուսն էլ ցրվելու կարիք ունեին: Սակայն պրոդյուսերը նրան հրավիրեց մաջյան խաղալու, դժվար թե վերադառնա մինչև վաղը:

Continue reading

ՀԱՐՈՒԿԻ ՄՈՒՐԱԿԱՄԻ | Զոմբին

Նրանք քայլում էին այն ճանապարհով, որն անցնում էր գերեզմանատան մոտով: Խավար կեսգիշեր էր: Անգամ մառախուղ էր բարձրացել: Իհարկե, չէին ցանկանում այս ուշ ժամին անցնել հենց այդ ճանապարհով: Բայց հանգամանքները ստիպեցին: Ամուր բռնած միմյանց ձեռքերը` նրանք արագորեն առաջ էին անցնում:
—Կարծես Մայքլ Ջեքսոնի տեսահոլովակում լինենք,— շշնջաց աղջիկը:

Continue reading

Չարլզ Բուկովսկի | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անգլերենից թարգմանեց Մերի Շարոյանը

Լոս-Անջելեսի Քաղաքային Քոլեջում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ինձ նացիստ էի երևակայում: Չնայած հազիվ էի տարբերում Հիտլերին Հերկուլեսից ու տարբերելն ընդհանրապես պետքս էլ չէր: Շատ ձանձրալի էր դասարանում նստելն ու լսելը, թե ինչպես են բոլոր հայրենասերները միաձայն քարոզում, որ պետք է էդ գազանին սպանել: Ես որոշեցի ընդդիմություն դառնալ: Իհարկե, ժամանակ չծախսեցի Ադոլֆի գրածները կարդալու վրա, ուղղակի սկսեցի ասել էն ամենը, ինչ չարամիտ էի համարում:

Continue reading

Մերի Շարոյան | ՀԻԿԻԿԻՄՈՐԻ *

Եվ ամեն օր` առավոտյան ժամը 6.00-ին աշխարհը դադարում էր պտտվել: Այն ամենը, ինչ գոյություն ուներ, շնչում էր, մտածում, ապրում, անհետանում էր զարթուցիչի առավոտյան անդուր ճռվողյունի հետ, որը` հակառակ իր առաքելության, չէր արթնացնում, այլ ազդարարում էր քնելու ժամը: Մեկ վայրկյանում անհետանում էին բոլոր էլեոնորները, մաշաները, աուրելիաները, էլիզաբեթները և մնացած-մնացածը` գեղեցիկ և բարյացակամ աղջիկներ երկրագնդի բոլոր անկյուններից: Անհետանում էին նաև բոլոր խոսեները, վոլոդյաները, ֆրիցները և մնացած-մնացածները, որոնց հետ ժամերով բիլյարդ կամ շախմատ էր խաղում: Մոնիտորի լույսի հետ մարմանդ անհետանում էր այն ամենը, ինչ արժեք ուներ: Մոնիտորն անջատելուց հետո զգում էր թեթև տխրություն: Մի վայրկյան էր պետք` հասկանալու համար, թե, այնուամենայնիվ, ինչքան անհեթեթ է աշխարհը, որն անհետանում է մկնիկի մի շարժումով:

Continue reading

Մերի Շարոյան

Ծնվել եմ 1996-ի նոյեմբերի 16-ին: 2008 — 2011 թ. հաճախել եմ «մանանա» կրթամշակութային կենտրոն,հոդվածներս տպագրվել են «խաբարբզիկ» և «կանչ» պարբերականներում: 2011 թ. – ից թղթակցում եմ «լուսաստղ»էլեկտրոնային ամսագրին: 2012 թ. անցկացված «ուլիսես» պատմվածքի մրցույթին «հիկիկիմորի» պատմվածքի համար արժանացել եմ հատուկ մրցանակի:

Continue reading

Ռեյ Բրեդբերի | ՈՉ ՑԵՐԵԿ Է, ՈՉ ԳԻՇԵՐ

Երկու ժամում նա հասցրեց ծխել մեկ տուփ ծխախոտ.
— Ինչքան հեռու ենք մենք տիեզերքում:
— Միլիարդ մղոնից ոչ մոտիկ:
— Միլիարդ մղոն հեռու` որտեղից, – հարցրեց Հիչքոքը:
— Նայած՝ ինչ է քեզ պետք, – պատասխանեց Կլեմենսը, որը մինչ այժմ ոչ մի ծխախոտ բերանը չէր դրել, – միլիարդ մղոն հեռու տնից, կարելի է ասել:
— Այդպես էլ ասա:
— Հեռու` տնից, Երկիր մոլորակից, Նյու-Յորքից, Չիկագոյից, քո ծննդավայրից:
— Ես չեմ հիշում, թե որտեղ է իմ ծննդավայրը,- պատասխանեց Հիչքոքը, – ես անգամ չեմ հավատում, որ գոյություն ունի Երկիրը: Իսկ դու հավատո՞ւմ ես:

Continue reading