Tag: Միքայել Աբաջյանց

Միքայել Աբաջյանց | ԵՐԳՈՂ ՍԿԱՀԱԿԸ

Սկահակի տեսքն ապշեցուցիչ էր: Թանգարանի պահեստի փայտե դարակին դրված էր բազմաթիվ ինչ-որ միացություններով, վատ թափանցիկությամբ անձև մի սրվակ: Եվ թե ինչո՞ւ էր պրոֆեսորն այդ սրվակն սկահակ անվանում, ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ: Նա խոսում էր այն մասին, որ դա, հավանաբար, մեծագույն հայտնագործություն է հնագիտության բնագավառում, որովհետև Հայաստանից բացի ոչ մի տեղ աշխարհում այդպիսի հնությամբ ապակյա առարկաներ չեն գտնվել: Ապակու բաղադրությունը նույնպես ասում էր այն մասին, որ սկահակը բերված էր ոչ թե ինչ-որ տեղից, այլ հին ժամանակների վարպետը փչելով պատրաստլ էր Սևանի ափերից վերցված ավազից: Տե˜ր Աստված, մի՞թե այդ ժամանակ տեխնոլոգիաներն այդքան անկատար են եղել:

Continue reading

Միքայել Աբաջյանց | ՃԵՐՄԱԿ ԶՐԱՀՆԵՐ

… Հիմա արդեն վրեժ լուծելու միտքն իսկ անհեթեթ էր թվում:
Մինչև վերջին պահը նա լավ գիտեր, թե ինչու է եկել այստեղ: Իսկ հիմա… Վրե՞ժ լուծել… Այս լքված գյուղի՞ համար…
Ծխնեհան դռան արանքից տնային հանգած ջերմության հոտ էր տարածվում: Օդի շարժումից ճռնչում էին լուսամուտի փեղկերը: Դրանք՝ այդ տները, դռները, լուսամուտները նրանից ինչ-որ բան էին պահանջում, ինչ-որ բան էին ուզում պարտադրել ամեն մարդու…
Սակայն ինքնախաբեության հարկ չկար:

Continue reading

Միքայել Աբաջյանց | ՃԵՐՄԱԿ ԱՇՏԱՐԱԿ

Անուրջներիս քաղաքի բաղձանքների գագաթը ճերմակ աշտարակն է: Նա շատ ավելի բարձր է շրջակայքի բոլոր շինություններից և երևում է քաղաքի ուզած կետից: Կանգնած է նա բետոնի, քարի և երկաթի, սլացիկ կամուրջների, մեքենաների և արտանետվող աղտոտ գազային հորձանքների մեջ՝ խոյանալով ժխորի և փոշու վրա, արտացոլվելով բոլոր պատուհանների ապակիներից:

Continue reading