Tag: Նաիրա Հարությունյան

Նաիրա Հարությունյան | ԲԱՌԵ ԽԱՂԱԼԻՔ

ՀԻՆ ՄԻ ՀԵՔԻԱԹ ԾՈՎԻ, ՆԱՎԻ ԵՎ ԱՆԱՌԱԿ ՔԱՄՈՒ ՄԱՍԻՆ

Փարվող ալիքները ճանապարհում են նավը վերջին հրաժեշտի ծփուն համբույրներով ու վերադառնում են մեղմաթավալ՝ հերթով մահանալու ափի ավազներում:
Նավը գիտե դա և հեռանում է առանց ետ նայելու. սրտի սեղմումը չափազանց վտանգավոր է ջրերի վրայով ընթանալիս…
Քամին հեքիաթներ է պատմում նավին, ու նավը փակում է իր աչքերը՝ երջանկության թաքուն երազներից շիկնած ամոթահար:
Իբրև վերջին նվեր մեռնող ալիքներին ու իրեն ընդունած շեկ ավազին ափի՝ նավն իր հեռանալը դարձնում է գեղեցիկ՝ խենթ քամուն հանձնելով առագաստները իր, որոնք երազներ են արթնացնում այդպես էլ չտեսած այլ ափերի մասին…

Continue reading

Նաիրա Հարությունյան

Ծնվել է 1966թ., 1989-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 1992-ին` ասպիրանտուրան: 1993-2007թթ. աշխատել է Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում: Հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու`«Շրջանակներ լռության համար» (1998թ.) եւ «Նկատումներ» (2008թ.): Կատարել է թարգմանություններ (Ֆ. Դոստոեւսկի, Վ. Նաբոկով, Մ. Ցվետաեւա, Պ. Ֆլորենսկի Ռ. Բախ, են), որոնք հրատարակվել են Հայաստանի գրական հանդեսներում ու մամուլում: Ռիչարդ …

Continue reading

Նաիրա Հարությունյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ես այնքան համառեցի այս ցավը չգոռալ,
Որ ձայնալարերս խզվեցին։
Հիմա իմ կյանքի գերագույն նպատակը
Այս համրությունը երգեցիկ դարձնելն է,
Որ այն ձեր ականջները չծակի։

Continue reading

Մարինա Ցվետաևա | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թարգմանությունը` Նաիրա Հարությունյանի

Մտահոգված կքեց աստված
Ու լռեց:
Եվ վերջապես ահա ժպտաց,
Ահա և սուրբ, լուսազգեստ
Հրեշտակներ նա արարեց
Անհամար:
Ոմանք թևեր ունեն մեծ,
Անթևներն էլ կան հարկավ:

Continue reading

Նաիրա Հարությունյան | ՈՒ ԹՎՈՒՄ Է ՆՈՐԻՑ…

(Բանաստեղծություններ «ՆԿԱՏՈՒՄՆԵՐ» գրքից)

Ու թվում է նորից,
Թե աշխարհում դու կաս.
Նույնիսկ արթնանալուց
չեմ վախենում…

Continue reading

Նաիրա Հարությունյան | ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ ՄԱՅՐԱՄՈՒՏԻ

(Բանաստեղծություններ «ՆԿԱՏՈՒՄՆԵՐ» գրքից)

***

Ես այդպես էլ երբեք չեմ իմանա
Ինչ է պատմում ծղրիդը.

Continue reading