Tag: Նառա Վարդանյան

Նառա Վարդանյան

Ծնվել է 1985 թվին, Տավուշի մարզում: 2002 թվին ավարտել է Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան միջնակարգ դպրոցը: 2002-2007 թվերին, սովորել է Երևանի Մեսրոպ Մաշտոց անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Առաջին անգամ տպագրվել է 2006 թվին, Երևանում հրատարկվող «Գրեթերթ» երիտասարդական պարբերականում: 2007 թվին, «Սրբիչը» պատմվածքի համար ստացել է «Գրեթերթի»՝ «Տարվա լավագույն պատմվածքը» մրցանակը: Տպագրվել է նաև «Գարուն» և …

Continue reading

Նառա Վարդանյան | ԵՐՐՈՐԴԸ

Վերելակն օդի մեջ հաստ պարաններից ճոճվեց, ընդհատ-ընդհատ թափահարվեց, լույսն անջատվեց։ Երեք հղի կանայք փորերը երկու ափով գրկեցին, ճչացին։ Վերելակ մտնելիս նրանք միմյանց ժպիտով ճանապարհ էին տվել։ Խորը ներքևից ճտճտոց լսվեց, հրդեհի լույսը անկյունաձև շողերով դռան անցքերից պատերին շարվեց։ Վերելակը կանգնեց։
Երբ մանկական սնունդ և հիգիենայի պարագաներ գովազդող ցուցափեղկին մեջքով կանգնած կինն ընկավ ու ցավից գոռաց, նրա դիմացինը փեղկի ապակու մեջ իր փորի պես կլորացած, շշի գույն ունեցող աչքերը տեսավ, տեսավ նաև, որ ինքն ու ընկնողը նման են իրար։

Continue reading