Tag: Ֆեդերիկո Գարսիա Լորկա

Ֆեդերիկո Գարսիա Լորկա | ԱՇՆԱՆԱՅԻՆ ԵՐԳ

Իսպաներենից թարգ.  Ֆրունզիկ Կիրակոսյան
Այսօր զգում եմ իմ հոգում
համր սարսուռը աստղերի,
բայց կորչում է արահետս
հեռու հոգում մշուշների։
Լույսը փշրում է թևերս,
ու խուլ ցավը տառապանքի
գնում է,որ հուշն իր պահի
աղբյուրներում ներշնչանքի։

Continue reading