Ծնվել է 1978 թվականի ապիրլի 17-ին, Վոլգոգրադի Բոլշոյ Մորեց գյուղում, սովորել է Մոսկվայում (Ի.Ֆյոդորովի անվան ՄՀՏՔ): 2001 թվականից ապրում է Երևանում: Լրագրող է: Համագործակցում է մի շարք արտասահմանյան հրատարակչությունների հետ: Երևանում ավարտել է Ի.Լազարյանի անվան Միջազգային հարաբերությունների ինստիտուտն ու մագիստրատուրան:
Ռուսաստանի Գրականագետների, Հայաստանի Գրողների միությունների, Կովկասի Գրողների ակումբի (Նալչիկ) անդամ: Հայաստանում Ռուսագիր գրողների միջազգային ֆեդերացիայի (International Federation of Russian-speaking Writers) պաշտոնական ներկայացուցիչ: «Մեր տունը Հայաստան է» հասարակական կազմակերպության վարչության անդամ:
Արձակ և չափածո չորս գրքերի, ինչպես նաև հայկական և ռուսական մամուլում տպագրված բազմաթիվ հոդվածների հեղինակ: Մասնակցել է ավելի քան 30 կոլեկտիվ ժողովածուների հրատարակմանը: «Աշխարհն առանց պատերազմի և բռնության» միջազգային մրցույթի մրցանակակիր (Լեհաստան, 2011):
Վերջին մեկնաբանություններ