«

»

Դեկ 04 2012

Տպել Գրառում

Լիլիթ Հակոբյան

Ես իմ մասին
Սիրում եմ կյանքը: Կյանքից հետո, սիրում եմ մարդկանց: Մարդկանցից հետո ես ինձ եմ սիրում: Ու բոլորովին պարտադիր չէ, որ մարդիկ էլ ինձ սիրեն: Այնուամենայնիվ, նրանք էլ են սիրում ինձ, բայց իմ սիրով, իմ սերն է շրջադարձ կատարում ու ինձ հասնում: Ահա թե ինչքան շատ սերեր ունեմ այս կյանքում, բայց մեկ է ատելության համար էլ տեղ ունեմ: Գրածներս էլ են այսպիսին, հակասական, երկու կողմով, երկու երեսով, ինչպես որ մարդիկ են հազար երեսով… Սկսեցի գրել, երբ հասկացա, որ իմ նմանների մեջ ես մենակ եմ: Ես գրող չեմ, ոչ էլ բանաստեղծ, ուղղակի գրելով մտածում եմ և ուզում եմ, որ մեկ-մեկ էլ մյուսներն իմ գրածներով մտածեն:
Մասնագիտությամբ սոցիալական մանկավարժ եմ, ասել է թե` մանկավարժ ողջ հասարկության համար. դա ինձ դուր է գալիս` գիտակցել, որ կոչված եմ լուսավորելու, կրթելու, դաստիարակելու, օգնելու ու սիրելու մարդկանց: Դեռ 20 տարեկան եմ, դեռ շատ մասնագիտություններ ձեռք կբերեմ, բայց առաջին մասնագիտությամբ ես մարդ կմնամ:
Ամեն ինչ երևի ավելի դժվար է, քան թվում է իրականում, բայց դժվարությունները մեզ դրաձնում են փիլիսոփաներ` մեկին լավ, մյուսին` ավելի, բայց կարևորն այդ հորձանոտում չկորելն է: Ես էլ եմ փորձում…
Գրածներս մեկ անգամ կարդալու համար են, կարդա’ ու մտածի’ր: Այսքանը…