Ռազմիկ Գրիգորյան

Ծնվել եմ 1985թ. Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում։ 2003թ ընդունվել եմ Երևանի պետական քոլեջի «ֆիլմերի ռեժիսուրա» բաժինը։ 2003-2005թթ. ծառայել եմ Հայոց Բանակում։ 2007թ. ավարտել եմ քոլեջը։ 2011թ. ընդունվել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Վավերագրական ֆիլմերի ռեժիսուրա» բաժինը։ Տպագրվել եմ «Գրեթերթ», «Ցոլքեր», «Եղիցի Լույս», «Հոգու Ճիչ» պարբերականներում։
Որոշեցի գրել, քանի որ ներքուստ զգում եմ դրա պահանջը և կարծում եմ՝ այն ինչ չեմ կարողանա ասել ֆիլմով, կկարաողանամ ասել գրականությամբ։ Ընդհանրապես ես գրում եմ այն պահին միայն, երբ չգրելը ուղղակի անհնար է։