Ծնվել եմ 1992 թվին,Երևանում: 2009 թ-ին ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը: Գրել սկսել եմ 2007 թվականից: Ստեղծագործում եմ հայերեն և անգլերեն՝ արձակ ու չափածո: Դեռևս մանուկ հասակից հաճույքով ու հետաքրքությամբ եմ ընթերցել հայ հեղինակների երկերը, որոնք անհետք չեն անցել հիշողությանս կողքով: Հետագայում ծանոթացել եմ նաև արտասահմանյան հեղինակների գործերին ու արել առաջին գրական փորձերս: Գրել ինձ կարող է ստիպել ցանկացած բան՝ սկսած չնչին թվացող մանրուքից մինչև հուզումնալից պոռթկումը:
Կարող եք ասել ինձ, որ տուն եմ երգի,
Իսկ ես կասեմ լոկ. «Բարև ձեզ, սա ես եմ,
Թախծոտ աղջիկն այս արևոտ երկրի»
Վերջին մեկնաբանություններ