Տաիշա Աբելար

Մասնագիտությամբ ֆիզիկոս եմ, ավարտել եմ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը. մի ժամանակ նկարում էի, հետո հասկացա, որ գրելու մեջ ավելի եմ ինքնադրսևորվում:
Ես սիրում եմ նստել կամպյուտերի առաջ ու գրոտել` ինչ խելքիս բրդի: Հեծանիվը նորեն հայտնագործելու կարիք չկա: Թեպետ մեկն ասած կլինի, որ ուզում է հայտնագործել իր հեծանիվը: Ես նրա հետ համաձայն կլինեմ: Գրոտելը հեծանիվ հայտնագործելու ձևերից մեկն է որ կա: Ամենայն հավանականությամբ՝ մեզնից անորոշ ժամանակ առաջ ծնված մի գրող էլ հնարավոր է ասած լինի, որ իրենից առաջ ամեն ինչ ասվել է: Իսկ Էմիլ Սիորանն ասել է. «Չարժե ինքդ քեզ պարտադրել որևէ ստեղծագործություն գրելու ջանքը: Պետք է ընդամենը որևէ բան ասել, որ կարելի կլինի շշնջալ հարբեցողի կամ մեռնողի ականջին»:
Հարցերի պատասխանները պատճառահետևանքային հարաբերությունների մեջ փնտրելիս հայտնաբերում ես, որ պատասխանը տրամաբանությունից դուրս է: Լույսը միաժամանակ մասնիկ է և էլեկտրամագնիսական ալիք: Պատահականությունը լավ մտածված պատահար ա ու տենց: