«

»

Նոյ 15 2009

Տպել Գրառում

Կարեն Անտաշյան | ԵՐԵՔ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Հայրենասիրական բնույթի ճամփորդական նոթագրումներ

Օր I
Ուստեն փող էր տվել, որ իրեն տանեն
տատի պատմած էրգիրը,
բայց երան տարան ցույց տալու Թուրքիան՝
իր տուրիստական նշանակության ավերակներով։
Եվ չնայած ամեն 3 կիլոմետրի վրա
անալգին-դիմեդրոլային լուծույթով լցված սպռիչի պես
երկնքի քամակը կոխած մինարեթներին՝
քրտնած, ջերմության ու դողէրոցքի մեջ վառվող Երկինքը
վերմակի տակից աչքով էր անում ուստին.
-Այ տղա Արա՜մ, ի՜նչ նման ես Նարոտ տատիդ։

Օր II
Հայրենիքը զոհաբերություն է՝
հանուն հպարտությունից կտրվողշնչառության
-2-րդ կարգի արիության մեդալ՝ ձախ ոտքի դիմաց։
Հայրենիքի չարն ու բարին հերոսական են։
Պարտված հայրենիքը՝
խրամատների միջ ենթադրվող տիեզերական չոլ,
ուր ժամանակի հետ քարաքոսերն ուտում են
գլխատված Վահագնի գլուխը։

Օր III
Մենք շարունակում ենք հավատալ մեր հերոսական կռվին,
իսկ այդ ընթացքում
պզուկոտ տարիքի մի սիրահարված թուրք
«Մհերի դռան» վրա կարմիրով գրում է
“Atatürk+Akgül=Sevmek”
և դաժանորեն անմեղ ժպտում աշխարհին։

Օր IV
Կռունկները հայրենիք չունեն։

Օր V
Հոգեթելերում նվվում են
տատից մնացած երգից մնացած
երեք տողերը,
բայց մոռացված տողերի մասին ենթադրություններն
ավելի հուզիչ են։

Օր VI
12:30
Ուստեն քաղցր է տալիս ուղեկցող թուրք պատանուն,
շոյում է գլուխը… ձեռքն ակամայից իջնում է ականջին…
խմած՝ մեկին խոստացել էր դրանցից…
Ծալովի դանակի շրթունքն անընդհատ քոր է գալիս
արյունոտվելու ցանկությունից,
բայց այդպես էլ մնում է դեղձ-մեղձ կտրելով
ինքնաբավարարվելու հույսին։

16:50
Քյարիմի երկնագույն աչքերի մեջ շարունակվող
Նանոր տատի անաստված մնացած երկինքը…
փշաքաղվեց։
Տնագոմի առաջին քարաշարքի խաչքարը չծախեց.
թիթիզության գեները մատնեցին.
երան տաքացնում է այն միտքը, որ քարը 30 ոչխար արժե
(Թանգյուլն արժեր 25…)։

19:15
Թուրք սպասավորը ներս մտավ՝
մատուցարանի մեջ մեր գառան տաք մատաղը,
որին մորթել էր քուրդ մսագործը։
Հա՚, մենք վախեցել էինք արյունոտվելուց,
համ էլ ուստեն ասել էր.
«Աստծո համար մե՞կ չի՝ ով է մորթում»,
իսկ հիմա… ծամծմելով կուլ չգնացող միսը՝
մտածեց վարպետ մսագործի մասին.
«Դե լավ, համոզեցի՛ր, իմ փայ դրախտը՝ քեզ»։
20:08
Առաջին գանգը Երնան։

Օր VII
………………………………………………
Պապենական Գլխացավ
Պապիցս երկու հեքիաթ է մնացել,
(մեկի սկիզբն եմ հիշում, մյուսի՝ վերջը)
ու այս անտերուդուս գլխացավը։
Այն հաստատ ինչ-որ մութ կապ ունի
աստղերի դիրքի ու նման բաների հետ։
Սկսվում է մեկ էլ գիշերվա կեսին.
նա
ինձ շալակած դուրս է հանում տնից՝
հիմնականում ոտքերիցս բռնած,
ու քարշ տալով տանում՝
գլուխս քարերին խփելով,
դուրս է հանում թաղից, քաղաքից, մոլորակից…
ու տանում, տանում, տանում է։
Լռին, կորամեջք, համբերատար,
առանց ծպտուն հանելու,
առանց ծանոթներին բարնելու,
առանց ծխելու համար դադարների,
տանում է ծուռտիկ-մուռտիկ սարի ճամփեքով վեր,
սարի ճամփեքով վար…
-Տե՛ս, տե՛ս ջահել,
էս իմ սարքած աղբյուրն է,
էս իմ պատած վանքն է,
էս իմ կառուցած տներն են,
էս իմշինած գերեզմաններն են…
-Պա՛պ, ա՚յ պապ,
գիտեմ, հիշում եմ, կանգնիր,
մենակ եմ հետ դառնալու,
մութ է…
Առավոտյան հետ եմ վերադառնում
սուս ու փուս… հազար ու մի գործ կա… զզվել եմ,
մինչ նա իր հայրենի գյուղում թաղված է իր համար-
այնքան հեշտ, որ նախանձից ապրել չի լինում։
Էա. Քարանձավաբնակ Ծովաստված
Մինչ
բազմաթիվ կանանց ն տղամարդկանց միջն
անընդմեջ
հեշտ սկսվող ն դժվար ավարտվող
խառը պատմություններից անտեղյակ,
վաղորդյան խոնարհ արնածաղիկներից
դու կաթեցիր,
ցողի՜կ,
ու նարինջ դեղձենիների տակով անցար
վերջին անգամ քեզնով
կամ կյանքա-սերա-լույսախառը
լցնելով նախապապիս փորփրած
առվափոսերը։
Խունջիկ-մունջիկ անելով քարե վիշապիկների հետ,
նրանց ողորկ կողերին քսմսվելով,
լկստվելով,
ինքնամոռաց,
ալեծփիկ,
գալարվեցիր…
Մի օր էլ
հանկարծ
ալիքվեցիր
ինչ-որ տեղ Հնդկական օվկիանոսում՝
հեռավոր, անհուն, անանուն։
Ու մինչ քառորդ հավերժություն
խմորվում էր տիեզերքում դեռ անուն չունեցող
կարոտը,
ես խեցեղենից հինգ պարույր
հասակ առա քո խորքերում,
իսկ դու
չդիմացար, չսպասեցիր,
արնայրուքներից
ավանդեցիր հոգիդ արնաստծուն,
գալարվեցիր նրա հետ երկնային սավանների վրա,
խելակորույս թավալվեցիր նրա հետ՝
կյանքոտելով դեռնս անաստված
տարածություն ու ժամանակ,
էա՚,
դու՝ ճերմակ առագաստանավ,
աղջիկ, կետադելֆին, ճայ,
երբնէ բառերի մեջ չառնված երգի կանխազգացում
էա՛ –
ամպի՜կ,
կենսոլորտի սահմանները պարագծող
թաց քնքշություն…
Աղջկական նազանքներով,
ինքդ քեզ շոյելով
ծուլորեն,
մշուշված ու քնատ
սահեցիր, սառեցիր,
գգվեցիր, գրկեցիր,
ննջեցիր,
հյուսիսային սուրբ լեռան գագաթին
իմ ծնունդից անհնարին շատ տարիներ առաջ,
սառցե ճերմակավոր ջրափոշի
էա՛ –
Ձյունի՜կ։
Ես հիշում եմքո այն երազը, որի անունը ջրաշուշան դրեցինք,
-դեռ երկնագույն էին այդ ժամանակ
ինձ պես ծովագռավները։
Հետո քո մենության
-իմ տունդարձի
ժամանիվը
գլորվե՜ց,
գլորվե՜ց…
Մինչ իմ սերմերը թրն էին գալիս անապատներով,
մինչ իմ սերմերը պարում էին թեթնսոլիկ քամիների հետ՝
անդրաշխարհի մթնում մոլորվելով
հետ չէին վերադառնում
կամ գալիս էին իբրն բարբարոս խառնածիններ՝
դու սուրբ լեռան գագաթից
կամացուկ,
կաթեկաթ,
շշուկով,
հորդեցիր
ինձ փնտրելու՝
քեզ խցկելով ամեն քարի ու դարի տակ՝
շոշափելով, հոտոտելով, լիզելով,
աշխարհում իմ գոյության աղակալած հետքերը,
իմ ժայռափոր մտքերը
ու դեռ չգտած իսկ արդեն սպասումի դողից
քառսուն պտկունքդ ակնախնձոր
ծորում էին կաթնահունց սիրո կենսահյութը,
էա՛ –
անձրն՜։
Ես լսեցի քեզ.
«մի քիչ էլ մնա իմ մեջ, մի քիչ էլ…»։
Ես շնչեցի քեզ-ծովը։
Էա՜։
Այդ օրը ծնվեց առաջին երգը
քար անձավաբնակ
ծովապաշտների։

Share Button

3 կարծիք

  1. Գոհար Գալստյան

    Մի Նարոտ տատի… կամ իր հայրենի գյուղում այնքան հեշտ իր համար թաղված պապի…, ագռավաքար մտած Նախնու գենը՝ իր մեջ արթուն ու կենսունակ, Կարեն Անտաշյանը նույնքան կենսունակ պահել գիտի իր տողերում…
    Կարեւորը կարողանում է թեթեւորեն ասել, եւ թվում է՝ հանձնառու է կարեւոր մի առաքելության, քանզի նույնքան թեթեւությամբ էլ հիշեցնում է հազար ու մի գործ ունենալու ոչ պակաս կարեւորությունը: Կոնկրետ ընթացքի մեջ է…, այլապես դժվար թե շեշտադրեր խրամատների մեջ ենթադրվող տիեզերական չոլի առկայությունը կամ այն վահագնակեր ու գլխակեր նկատեր… Կարծում եմ՝ սրա ենթաիմաստային շերտերից են որդեգրված որոշ ոճական շտրիխներ…
    Վերջին գործում մաքուր քնարերգու է՝ ծովի սեփական հոտառությամբ, ինչը կոնկրետ պատկերների մեջ խորապես նախապատմական ակունքներից է…

  2. Արմինե Պետրոսյան

    Կեցցես: Արտահայտություններդ այնքան դիպուկ են, որ մտնում են ընթերցողի ուղեղ’ այլևս դուրս չգալու մտադրությամբ. “Atatürk+Akgül=Sevmek”
    և դաժանորեն անմեղ ժպտում աշխարհին”: Առաջին հայացքից պարզ ու սովորական մտքեր, որոնք հզոր են իրենց խորքային իմաստներով ու տպավորիչ’ իրենց դիպուկությամբ:

  3. Սամվել Ավդալյան, Մոսկվա

    Ով ուղղակի կամ անուղղակի դիպչում է եղեռնի թեմային, տաղանդավոր գրողի ինդուլգենցիա է ստանում, եթե նույնիս ակնհայտ զառանցանք գրի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>