Ծնվել եմ 1990 թվին:
2006 թ. ավարտելով Վ. Պետրոսյանի թիվ 51 միջնակարգ դպրոցը՝ ուսումս շարունակել եմ Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիայի (ԵԿՏԱ) զբոսաշրջության և սպասարկման նոր տեխնոլոգիաների ֆակուլտետում: Այնուհետև, 2010թ. ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը:
Ստեղծագործել սկսել եմ երկրորդ դասարանից` փոքր, մանկական պատմվածքների ձևով: Բազմաթիվ փոքր պատվածքներից, ինչպես նաև հաճախ կրկնվող ստեղծագործական ընդմիջումներից հետո, 2008թ. գրեցի «Մերի» վիպակը: 2012թ. մասնակցեցի «Գրական տապան» փառատոնին, որտեղ ներկայացրեցի «Մատիտներ» պատմվածքը:
Թարգմանչական արվեստով ( ֆրանսերեն-հայերեն և հայերեն-ֆրանսերեն) սկսել եմ զբաղվել 2011թ. սկսած:
Վերջին մեկնաբանություններ