Լիլիթ Հակոբյան |ԿԵՍԻՑ

ad487c03540f25975ed87c4626eaa546 (2)

փորձում եմ տեքստ դառնալ,

բայց կեսից ընդհատվում եմ վերջակետով

հիմա, երբ փափուկ ծուլություն ա իջել ուսերիս,

ծխախոտի ամեն հատիկը թանկ ա, ու ծխի ամեն ամպը՝ երանելի

հիմա, երբ լսում եմ էն երգը, որ հազիվ գտա, զգույշ եմ ավելի.

հանկարծ սովորական չդառնա ու նորից կորցնեմ

մտքումս կրկնեմ՝ չմոռանամ՝

ես չեմ մեղավոր,

մեղավորը ես չեմ,

ես մեղավոր չեմ,

 

ու նորից,

ու նորից,

ու նորից…

զգույշ՝ սովորական չդառնա։

 

էլի մի գլանակ,

կեսից վերջակետ։

 

փորձում եմ ինձ մոտենալ

բայց հեռանում եմ ավելի,

ավելի եմ հեռանում.

վտանգավոր տարածությունն իմ ու իմ միջև

ծորում ա օդում կախված ձյութի պես.

ու հեռանում եմ ավելի,

ավելի եմ հեռանում,ad487c03540f25975ed87c4626eaa546 (1)

 

մնում եմ ծխախոտի առաջին ու վերջին գլանակի արանքում՝

նեղացած, կծկված՝

անծխախոտ

 

ծխի քուլաների հիշողությամբ,

կեսից՝ վերջակետ։

 

էն երգը, որ ինձ փնտրելուց գտա,

խոսում ա ինձ ու ինձ հետ

ծանոթ ու պարզ բաների մասին,

 

 

երգը չլսած՝ նորից եմ միացնում

ու նորից,

ու նորից

ու նորից…

զգույշ՝ սովորական չդառնա։

 

իմ ու իմ միջև ընկած տարածությունը

կեսից ։

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.