Երբ օճառը պլստա ձեռքից ու ընկնի հատակին,
ու շեղ ստվերը դայակի ընկնի մեր ոտքերի տակ,
մենք կշտապենք,
մենք կշտապենք, հայրի՛կ,
մեր բարձի տակ պահել մեր մանկությունը,
որովհետև ինչ-որ տեղ
մեկը պատռել էր մեր նկարած նկարներները.
ինչ-որ մեկը պատռել էր մեր նկարած նկարները`
կանաչ աթոռը,
կանաչ աթոռի վրա նստած մանկությունը,
շիլայոտ ձեռքերը
զգաստ` ծնկներին դրված,
սպիտակ թաշկինակը շալվարի գոտկատեղից կախված,
հեծլտոցը,
լացը,
կանաչ աթոռը`
օճառը ինձ պես գցող
բոլոր երեխաների,
որովհետև, ես ատում եմ, հայրի՛կ,
ես այնքան շատ եմ ատում բոլոր տեսակ դայակներին…
երևակայություն է,
հայրի՛կ,
ընդամենը երևակայություն,
երբ շեղ ստվերը դայակի,
քանոնի պես հարվածելով մեր հինգ մատին,
բանալու անցքից սայթաքեց հատակին…
և հիմա ես երջանիկ եմ,
ես այնքան շատ եմ երջանիկ,
որովհետև չկա ավելի ուրիշ ուրախություն,
քան հիստերիկ ծիծաղը,
երբ ոսկորներդ քսվում են իրար ու ժանգի ձայն արձակում
երբ նրա լպրծուն ու կանաչ մարմինը գորգի պես հատակին է փռված,
որովհետև չկա ուրիշ ուրախություն,
քան այն,որ նա պլստացել է հենց քո ձեռքից ընկած օճառի
կամ բանանի կեղևի վրա…
բայց ես վախենում եմ,
ես էնքան շատ եմ վախենում,
որ նրա լպրծուն լեշը կթպրտա հատակին,
որ նա վեր կկենա
ու նորից ջուրը կնետի
կանաչ աթոռն էլ
կանաչ աթոռի վրա նստած մանկությունն էլ,
ինձ էլ,
քեզ էլ…
Նյմ 09 2012
1 մեկնաբանություն
Ուոլտ Ուիտմենի հետնորդներից է հեղինակը: Չգիտի, ինչ է չափածո երկ ասած բանը: