Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Հրանտ Ալեքսանյանը ծնվել է 1961թ. , Արցախում:
Երեւանում ստացել է տեխնիկական բարձրագույն կրթություն:
1983 թվից զբաղվում է բացառապես գրական-լրագրողական գործունեությամբ:
Բանաստեղծական 10 գրքի հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանաբար լույս են տեսել ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, գերմաներեն, ուկրաիներեն:
Հայաստանի գրողների միության` Դ. Վարուժանի անվան մրցանակի դափնեկիր: «Գեղarm»,, գրական-գեղարվեստական, թարգմանական հանդեսի գլխավոր խմբագիր:
Բանաստեղծի հրատարակած գրքերը.
«Կենսադաշտ», — 1989թ. Երեւան
«Ամառն Ամարասում» — մանկական, 1990թ. Երեւան
«Խրախճանք»- 1991թ. Ստեփանակերտ
«Վարդի խռովություն» — 1994թ. Ստեփանակերտ
«Անկման սիմետրիան» — 1996թ. Երեւան
«Խորանարդներ նորին գերազանցությանը» — 1997թ. Ստեփանակերտ
«Եզրային ասացումներ» 1998թ. Թեհրան
«Լիալուսնի սարկոֆագ» — 2000թ. Բեյրութ
«Պայմանաասքեր haM ինտերգրքից» — 2003թ. Ստեփանակերտ
«Բանի բարիտոնը: Երկրի բարիտոնը» — 2007թ. Ստեփանակերտ
Նյմ 28 2012
Վերջին մեկնաբանություններ